Վերապատրաստվեցին ՆՈՒՀ մանկավարժական աշխատողները
02.03.2026
Այսօր «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի պարտադիր վերապատրաստման» դասընթացի 70 մասնակից ստացավ հավաստագիր։
90 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացն անցկացվել է դեկտեմբերի 8-22-ը․ գործընթացը ներառել է նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն, ՏՀՏ-ի կիրառումը կրթական գործընթացում, տարիքային հոգեբանություն, համընդհանուր ներառում, նախադպրոցական դաստիարակության մեթոդիկաներ, 21-րդ դարի հմտություններ, հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին և հույս հայտնեց, որ նրանք գոհ են այն արդյունքներից, իմացությունից, հմտություններից և փորձառությունից, որ ձեռք են բերել կյանքի կարևոր փուլում Մանկավարժականի հետ միասին՝ ուժեղացնելով նաև մասնագիտական տիրույթում ունեցած կապերը․ «Ցանկացած նոր փուլ մի նոր իրողության սկիզբ է․ ընդունեք և բաց եղեք դրանց առաջ՝ դիտարկելով արժեք, ուժեղանալու և խնդրից դուրս գալու հնարավորություն»։
Լիլիթ Մկրտչյանը նշեց՝ նախադպրոցական տարիքն ամենակարևորն է․ մասնակիցներն էլ կրթության ոլորտի ամենակարևոր մարդիկ, ովքեր իրականացնում են առողջ երեխա դաստիարակելու կարևոր առաքելությունը։
Մասնակիցները գոհունակություն հայտնեցին վերապատրաստումների վերաբերյալ և վստահեցրին՝ վերապատրաստող փորձառու թիմի աշխատանքի, բանիմաց և գրագետ մասնագետների շնորհիվ լրացրեցին մասնագիտական կարողությունների բացը։
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը վստահեցրեց՝ բուհն անում է հնարավորինը՝ գործընթացը լավարկելու և զարգացնելու համար։
Վերջին հրապարակումներ
-
13.03.2026Բաց դռների օր