Մասնագիտական կողմնորոշում․քայլ դեպի գիտակցված ապագա
10.04.2026
35 դպրոց, 455 աշակերտ․ Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Մասնագիտական կողմնորոշում» ամենամյա փառատոնը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր փառատոնի մասնակիցներին հետ խոսեց մասնագիտության ճիշտ և գիտակցված ընտրության մասին։
Նա կարևորեց գործընթացն ու ընդգծեց՝ լեփլեցուն դահլիճը վկայում է, որ աշակերտները հետաքրքրված են կրթատոնով։ Ու վստահաբար, նրանցից շատերը կդառնան Մանկավարժականի ուսանողներ։
Լիլիթ Մկրտչյանը հորդորեց աշակերտներին շփվել դասախոսների և ուսանողների հետ, փառատոնին ներկայացված բացառիկ և հագեցած տաղավարների միջոցով բացահայտել բուհի ֆակուլտետներն ու մասնագիտությունները, կրթության և գիտության ճանապարհները։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց նաև իր փորձառությունը մասնագիտության ընտրության հարցում, խորհուրդ տվեց լինել հաստատուն և պատասխանատու իրենց որոշումներում՝ վստահեցնելով, որ բուհը բաց է և պատրաստ աջակցելու, ուղղորդելու ամենատարբեր հարցերի վերաբերյալ։
Մասնագիտական կողմնորոշումն ու մասնագիտության ճիշտ ընտրությունը կարևորեց նաև Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։ Ըստ նրա, Մանկավարժականն այն բուհն է, որը քայլում է ամեն օր փոփոխվող մարտահրավերներին ընդառաջ և գտնում կարևոր լուծման ուղիներ։
«Մասնագիտական կողմնորոշում» փառատոնի ընթացքում ամենատարաբեր ուղղություններով ներկայացվեց Մանկավարժական համալսարանը, իսկ կազմակերպիչները հույս հայտնեցին, որ ձեռնարկը հաստատապես կօգնի աշակերտներին գտնել այն մասնագիտությունը, որն իսկապես կհամապատասխանի իրենց երազանքին։
Իսկ օրվա հատուկ հյուրը՝ կառավարման փորձագետ, ինֆլյուենսեր Դավիթ Մեջլումյանը, «Ապագայի մասնագիտություն» թեմայի շրջանակներում նկատեց՝ որքան էլ ժամանակները փոխվեն, ուսուցչի մասնագիտությունը մնում է անփոխարինելի։ Նա այն մարդն է, ով ձևավորում է մտածողություն, արժեհամակարգ և ուղղություն է տալիս ապագայի մյուս բոլոր մասնագետներին․ «Այսօր, երբ խոսում ենք ապագայի մասնագիտությունների մասին, կարևոր է հասկանալ ոչ միայն, թե ինչ նոր հմտություններ են պահանջվում, այլև ինչպիսի մարդ պետք է լինի այդ մասնագետը։ Եվ այստեղ ուսուցչի դերը կրկին առանցքային է․ նա է ոգեշնչում, բացահայտում
կարողությունները և օգնում ընտրել ճիշտ ճանապարհ»։
Վերջին հրապարակումներ
-
30.11.-0001Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման