Քննարկվեց հնարավոր համագործակցությունը
22.04.2026
Մանկավարժական համալսարանում էին Ժողովրդական երաժշտության և պարի ազգայի կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու տեղակալ Արթուր Գասոյանը։
Այցի նպատակն էր բուհի ղեկավար կազմի հետ քննարկել ապրիլի 29-ին ՝ Պարի միջազգային օրվա առթիվ կենտրոնի կազմակերպած մեծամասշտաբ միջոցառմանը բուհի հնարավոր մասնակցության հարցը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել կենտրոնի հետ՝ արվեստի տարբեր ուղղություններով։
Լիլիթ Մկրտչյանը խոսեց կրթական միջավայրի, ամենատարբեր նախաձեռնություններում ուսանողների ներգրավվածության կարևորության մասին, իսկ պարն էլ ազգի ինքնության կարևոր բաղկացուցիչ համարեց։
Կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Մանկավարժական համալսարանի հետ նոր գործընկերություն կսկսվի․ այն մեր երկրի համար կարևոր կառույց է, կրթական հաստատությունների ակունքը։
Վերջին հրապարակումներ
-
22.04.2026Ի նպաստ՝ երիտասարդ անհատների զարգացմանը