Մասնակցեցին ուսանողական գիտաժողովի
22.06.2026
ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ) կայացած հանրապետական ուսանողական գիտաժողովին։
Ապագա պատմաբան-մանկավարժները հանդես եկան զեկույցներով, որոնք առանձնացան թեմաների արդիականությամբ, պատմական երևույթների բազմակողմանի մեկնաբանությամբ և գիտական հիմնավորվածությամբ։
Ուսանողները ներկայացրին ուսումնասիրություններ, որոնցում կիրառվել էին պատմական աղբյուրների գիտական վերլուծության ժամանակակից մոտեցումներ՝ ցուցադրելով հետազոտական մտածողություն, մասնագիտական պատրաստվածություն։
Ներկայացված աշխատանքները բարձր գնահատականի արժանացան ինչպես մասնագետների, այնպես էլ գիտաժողովի մասնակից ուսանողների կողմից։
Գիտաժողովի հոդվածները կտպագրվեն առանձին ժողովածուում։
Մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությունը ՇՊՀ-ում անցկացվող հանրապետական գիտաժողովներին ձևավորված ավանդույթ է, ինչը նպաստում է միջբուհական համագործակցության ընդլայնմանը, գիտակրթական կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանն ու երիտասարդ հետազոտողների մասնագիտական և գիտական ներուժի զարգացմանը։
Վերջին հրապարակումներ
-
24.06.2026ՀՊՄՀ պատվիրակության այցը Բուդապեշտ