158 աշակերտ համալրեց ՀՊՄՀ (ավագ դպրոց) վարժարանը
01.09.2026
Նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց նաև ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանում։ Այս տարի կրթական հաստատությունում 10-րդ դասարան է ընդունվել 158 սովորող։
Նրանց համար Գիտելիքի և դպրության օրը նոր միջավայրում ինքնադրսևորվելու, մասնագիտական հետաքրքրությունները բացահայտելու և ապագայի վերաբերյալ առավել հստակ պատկերացումներ ձևավորելու հնարավորություն էր։
Սովորողների հետ հանդիպեց և աշակերտներին շնորհավորեց նաև Մակավարժական համալսարանի ղեկավար կազմը՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ։
Նա տարբեր հոսքեր ընդունված սովորողներին հարցրեց մասնագիտության ընտրության դրդապատճառների մասին՝ հետաքրքրվելով նաև, թե տարիներ անց ինչ մասնագիտություն և աշխատանք են պատկերացնում իրենց համար, ինչ հեռահար նպատակներ և երազանքներ ունեն։
Հանդիպմանը Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց մասնագիտության ճիշտ ընտրության կարևորությանը։ Նա սովորողներին հորդորեց չվախենալ մեծ երազանքներից, դրանք վերածել հստակ նպատակների և հետևողականորեն աշխատել դրանց իրականացման ուղղությամբ․«Գնացեք ձեր երազանքների հետևից, բայց կարողացեք դրանք դարձնել նպատակներ և իրականացնել։ Աշխարհը շատ արագ է փոխվում, և այս պայմաններում կարևոր է անդադար սովորել, զարգանալ և պատրաստ լինել նոր հնարավորությունների»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Նա կարևորեց նաև սովորողների ինքնուրույն մտածելու կարողությունը և սեփական ուժերի նկատմամբ վստահությունը՝ ընդգծելով, որ ավագ դպրոցի տարիները պետք է օգտագործել ոչ միայն գիտելիքը խորացնելու, այլև սեփական հնարավորություններն ու հետաքրքրությունները բացահայտելու համար։
Վերջին հրապարակումներ
-
01.09.2026Շնորհավո՛ր սեպտեմբերի 1-ը