Կայքը փորձարկման փուլում է։

Շրջայց թվային և մեդիամիջավայրում

14.11.2025
Շրջայց թվային և մեդիամիջավայրում

Մեդիագրագիտության շաբաթվա ավարտին Մանկավարժական համալարանում իրականացվեց շրջայց թվային և մեդիամիջավայրում՝«Սկզբնական կրթությունը և մեդիագրագիտությունը» խորագրով, որն անցկացրին Սկզբնական կրթության ֆակուլտետն ու ֆակուլտետի ուսանողական խորհուրդը։

Միջոցառումն ինտերակտիվ էր․ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ նախադպրոցական և տարրական կրթության ոլորտում առկա մեդիագրականությանը՝ գրքեր, ձեռնարկներ, ուսումնական նյութեր, դիդակտիկ պարագաներ:

Նրանք անմիջական մասնակցություն ունեցան և ներգրավվեցին մեդիախաղերին ու վարժանքներին, պարզեցին ու խորացրին մեդիաոլորտի իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ մասնակցելով մեդիադիդակ խաղին, լրացնելով մեդիախաչբառ, մեդիաբառարան:

Նմանատիպ ինտերակտիվ միջոցառումները նպաստում են ուսանողների մեջ քննադատական մտածողության, տեղեկության վերլուծության և մեդիաբովանդակության պատասխանատու օգտագործման հմտությունների ձևավորմանը։

Դրանք հնարավորություն են տալիս կիրառական միջավայրում փորձարկել մեդիագրագիտության գործիքները, զարգացնել համագործակցային ու ստեղծագործական հմտություններ, ինչպես նաև փոխանակվել փորձով և լավագույն մեթոդական լուծումներով։ Նման նախաձեռնությունները նաև բարձրացնում են կրթական գործընթացում մեդիագրագիտության կարևորության գիտակցումն ու ապահովում դրա ներառումը ապագա մանկավարժների մասնագիտական պատրաստության մեջ։