Օտարերկրյա դիմորդ

Օտարերկրյա դիմորդ

 

 

Սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների ընդունելության ուղեցույց

 

Ընդունելության ընդհանուր կարգեր

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումների՝ ապահովելով արդար, թափանցիկ և հարմարեցված գործընթաց։

Հիմք՝

  • ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 700-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշում

 

 

Փաստաթղթերի ներկայացում

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ո՞ւմ դիմել

 

➜ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Վազգեն Սարգսյան 3, Երևան 0010
+374 10 599647 / +374 10 599646
secretariat@escs.am

 

➜ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ընդունող հանձնաժողով
Խանջյան 5, 1-ին հարկ, 
+374 10 597069

 

➜ Միջազգային համագործակցության բաժին
Տիգրան Մեծ 17, 301 սենյակ
+374 10 597053
interdep@aspu.am 

 

 

 

Պահանջվող Փաստաթղթեր

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

  1. Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
  2. Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
  3. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
  4. անձնագրի պատճենը,
  5. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
  6. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  7. 3x4 չափսի 4 լուսանկար,
  8. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով։

 

 

Փաստաթղթերի ներկայացման ժամկետներ

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

➜ Բակալավրիատ (անվճար առկա ուսուցում)հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,2026-2027

➜ Բակալավրիատ (վճարովի առկա ուսուցում), ընդգրկում է Նախապատրաստական դասընթացները նույնպես–  հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,2026-2027

➜ Մագիստրատուրա (վճարովի առկա ուսուցում)հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, 2026-2027

➜ Ասպիրանտուրահունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ, 2026-2027։

 

 

Նախապատրաստական դասընթացներ

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ուսման տևողությունը – 5 ամիս

Լեզուներ – Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

Վարձավճար500,000 դրամ

Հավաստագրի տրամադրում – Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր, որը թույլ է տալիս մասնակցել ընդունելությանը։

 

 

Վիզա և կացության կարգավիճակ

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Վիզա

Տեղեկատվություն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Կացության կարգավիճակ

Դիմել Միջազգային համագործակցության բաժին՝ անձնագրի թարգմանությամբ, 3x4 չափի լուսանկարներով և բժշկական տեղեկանքով։

 

 

Կացարան

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

ՀՊՄՀ-ն հանրակացարան չունի։

 

 

Տրանսպորտ և սնունդ

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

  • Տրանսպորտ – Քաղաքային երթուղիների արժեքը՝ 150 դրամ (≈ $0.5)
  • Տաքսի – 1 կմ՝ 100 դրամ
  • Սնունդ – Միջին օրական արժեք՝ 10-20$
  • Համալսարանում գործում են ուսանողական ճաշարաններ։

 

 

Առողջություն և ապահովագրություն

——————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ուսանողները պարտավոր են ապահովագրել իրենց առողջությունը անձնապես։

Կապ հաստատել՝

+37410 597069

dimord@aspu.am

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Հետբուհական

Օտարերկրյա դիմորդ

Նախապատրաստական դասընթացներ

Շարունակական ուսուցում