• Մուտք
  • Հին կայք
Կապ
search
  • ՀԱՅ
  • ENG
  • РУС
ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

  • Մեր մասին
    • Ինչո՞ւ ՀՊՄՀ
    • Առաքելություն և արժեքներ
    • Կառուցվածք
    • Խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Միջազգային համագործակցություն
      • Նախագծեր
  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Հետբուհական կրթություն
    • Օտարերկրյա դիմորդ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Շարունակական ուսուցում
    • Ուսանողական կյանք
    • Հենակետային ավագ դպրոց վարժարան
  • Ֆակուլտետներ
    • Բանասիրական
    • Պատմության և հասարակագիտության
    • Սկզբնական կրթության
    • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
    • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
    • Օտար լեզուների
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
    • Գեղարվեստական կրթության
    • Հատուկ և ներառական կրթության
    • Կուլտուրայի
    • Համահամալսարանական ամբիոններ
  • Գիտություն և հետազոտություն
    • Գիտահետազոտական կենտրոն
    • «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
    • Մասնագիտական խորհուրդներ
    • Պաշտպանություններ
    • Գրադարան
    • Պատմության թանգարան
    • Գիտական հանդեսներ
  • Մեդիա
    • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Պաշտոնաթերթ
    • Ռադիո ՖԱՄԱ
Դիմի՛ր
    • Պրակտիկայի և կարիերայի կենտրոն >

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Պրակտիկայի  և կարիերայի կենտրոն

    2013 թվականին հիմնադրվել է Պրակտիկայի վարչությունը։ 2015 թվականի նոյեմբերին այն վերանվանվել է Պրակտիկայի կենտրոն, իսկ 2026 թվականի հունվարին միավորվել է Կարիերայի կենտրոնի հետ՝ ձևավորելով Պրակտիկայի և կարիերայի կենտրոնը։ 

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Կենտրոնի նպատակներն են՝

    • նպաստել համալսարան–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, աջակցել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ինքնորոշմանը և կարիերայի կայուն զարգացմանը,
    • ձևավորել և զարգացնել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններ և հմտություններ,
    • խթանել ուսանողների ակտիվ ներգրավվածությունը պրակտիկ ծրագրերում և մասնագիտական միջավայրում
    • ապահովել շրջանավարտների զբաղվածության մակարդակի բարձրացմանը նպաստող պայմաններ։

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Կենտրոնի խնդիրներն են՝

    • զարգացնել մասնագիտական ուսուցման, պրակտիկայի և մասնագիտական զարգացման գործունեության կապը, ապահովել պրակտիկայի կազմակերպման գործընթացում կողմնորոշիչ-տեղեկատվական և մեթոդական աջակցություն,
    • խթանել ինտերակտիվ-նորարարական և զարգացնող կրթական միջավայրի բաղադրիչների ներդրումը Համալսարանի պրակտիկայի և սովորողների կարիերայի պլանավորման գործընթացում,
    • նպաստել պրակտիկայի արդյունքների և ուսանողների ձեռքբերումների գնահատման արդիականացմանը՝ հետադարձ կապի կառուցակարգերի ներդրման և հաջողված փորձի իմաստավորման, տարածման և ինստիտուցիոնալացման ճանապարհով,
    • համակարգել շարունակական պրակտիկայի արդյունքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման գործընթացը, 
    • Համալսարանի ուսանողների և շրջնավարտների՝ աշխատակաշուկայում մրցունակության ապահովման նպատակով աշխատաշուկայում պահանջված կարողությունների ձևավորման աջակցությունը:

     

    Կապ հաստատել՝

    +374 10 59 70 89

    career@aspu.am, practice@aspu.am

    Շրջանավարտներ

    • Պրակտիկան ՀՊՄՀ-ում

    Ուսանողների մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ՀՊՄՀ-ի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա: Պրակտիկան կազմակերպվում է 10 ֆակուլտետում՝ բոլոր մասնագիտական կրթական ծրագրերով: Ժամկետները հիմնականում նույնն են բոլոր ֆակուլտետներում:

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    2013 թվականից Մանկավարժական համալսարանում ներդրվել է շարունակական մանկավարժական պրակտիկայի նոր մոդել և պրակտիկայի թղթապանակի կիրառման ընթացակարգ: Նշված նորարության շրջանակներում ուսանողները պրակտիկայի ընթացքում կիրառում են թղթապանակներ, որոնցում ամփոփում են նրանց անհատական և թիմային աշխատանքի, իրավիճակային վերլուծության և գործունեության իքնավերլուծության արդյունքները:

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ՀՊՄՀ-ում իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները.

     

    ✔  Ուսումնական պրակտիկա

    Միտված է զարգացնելու բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների գիտելիներն ու կարողությունները իրենց մասնագիտական ոլորտներում:

     

    ✔  Մանկավարժական պրակտիկա

    Միտված է զարգացնելու մանկավարժական գործունեությունը իրականացնելու կարողությունը:

     

    ✔  Մանկավարժահետազոտական պրակտիկա

    Միտված է մագիստրոսական կրթական ծրագրով սովորողների մանկավարժական գործունեությունն իրականացնելու կարողությունների զարգացմանը: Կազմակերպվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, հոգեբանական կենտրոններում:

     

    ✔ Հետազոտական պրակտիկա (ուսումնական պրակտիկայի տեսակ)

    Կազմակերպվում է անհատական կարգով, բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից և բովանդակությունից:

     

    ✔ Բակալավրի կրթական ծրագրում պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլ ավարտվում է պրակտիկայի արդյունքների պաշտպանությամբ, որոնց արդյուքները ներգրավվում են ամփոփիչ ատեստավորման համակարգում:

    Պրակտիկայի պաշտպանության արդյունքները գնահատվում են 100 միավորային համակարգով:

     

    ✔ Գնահատվում են 4 չափանիշներով և գնահատման բաղադրիչներով.

     

    ☑️ 25% Առաջին բաղադրիչ՝ մասնակցություն և ակտիվություն

    ☑️ 25% Երկրորդ բաղադրիչ՝ գործնական կարողություններ

    ☑️ 10% Երրորդ բաղադրիչ՝ համագործակցային կարողություն

    ☑️ 40% Չորրորդ բաղադրիչ՝ պրակտիկայի պաշտպանություն:

     

    ✔ Ֆակուլտետի կողմից բոլոր շրջափուլերի վաստակած միավորները հաշվարկվում են որպես միջին թվաբանական:

    Բոլոր շրջափուլերից վաստակած արդյունքների միջին թվաբանականը ֆակուլտետի կողմից փոխանցվում է ակադեմիական տեղեկագիր: 20% մասնաբաժին (ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգ, կետ 25):

  • Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
    ՀՊՄՀ
  • Համալսարան

    Մեր մասին

    Ընդունելություն

    Կրթություն

    Գիտություն և հետազոտություն

    ՀՊՄՀ աշխատակազմ

    Նորություններ

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Ընդհանուր կապ

    • Տիգրան Մեծ 17

      +374 10 597049, +374 10 597000

      info@aspu.am, aspu.am@aspu.am

       

      Ընդունելության համար՝

      +374 10 597069

  • Արագ հղումներ

    Դիմի՛ր հիմա

    Թափուր հաստիքներ

    Հաճախ տրվող հարցեր

    Փաստաթղթեր

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

  • Գաղտնիության քաղաքականություն
  • Cookie ֆայլերի օգտագործման քաղաքականություն
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան