• Մուտք
  • Հին կայք
Կապ
search
  • ՀԱՅ
  • ENG
  • РУС
ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

  • Մեր մասին
    • Ինչո՞ւ ՀՊՄՀ
    • Առաքելություն և արժեքներ
    • Կառուցվածք
    • Խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Միջազգային համագործակցություն
      • Նախագծեր
  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Հետբուհական կրթություն
    • Օտարերկրյա դիմորդ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Շարունակական ուսուցում
    • Ուսանողական կյանք
    • Հենակետային ավագ դպրոց վարժարան
  • Ֆակուլտետներ
    • Բանասիրական
    • Պատմության և հասարակագիտության
    • Սկզբնական կրթության
    • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
    • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
    • Օտար լեզուների
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
    • Գեղարվեստական կրթության
    • Հատուկ և ներառական կրթության
    • Կուլտուրայի
    • Համահամալսարանական ամբիոններ
  • Գիտություն և հետազոտություն
    • Գիտահետազոտական կենտրոն
    • «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
    • Մասնագիտական խորհուրդներ
    • Պաշտպանություններ
    • Գրադարան
    • Պատմության թանգարան
    • Գիտական հանդեսներ
  • Մեդիա
    • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Պաշտոնաթերթ
    • Ռադիո ՖԱՄԱ
Դիմի՛ր
    • Մեր մասին >

    Մեր մասին

  • Մեր մասին

     

     

    100 տարի լուսավորության և գիտելիքի ճամփով


    Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

    Հիմնադրվել է 1922 թ.

     

    Հայաստանի կրթական համակարգի հիմնասյուներից մեկը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն, արդեն 100 տարուց ավելի սերունդներ է կրթում: 1922 թվականի նոյեմբերի 7-ին, երբ մեր երկրում գրաճանաչությունն անգամ լրջագույն խնդիր էր, ծնունդ առավ այն հաստատությունը, որի առաքելությունը սովորեցնելն էր սովորեցնել:

     


    Ամեն ինչ սկսվեց երազանքից…

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Խորհրդային Հայաստանում, երբ առաջացավ կրթված հասարակություն ունենալու հրամայականը և կարևորվեց ուսուցչի առաքելությունը, ականավոր մանկավարժ Արշավիր Շավարշյանի առաջնորդությամբ, 1922-ին հիմնադրվեց մանկավարժական ինստիտուտը:

     


    Խորհրդանշական ճանապարհ՝ Լուսավորչի անունով

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    1948 թվականից ի վեր, ինստիտուտը կրում է հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը: 2000 թվականից ինստիտուտը վերանվանվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:

     


    100 տարի՝ գիտության, արվեստի և մշակույթի ծառայության մեջ

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    Մանկավարժական համալսարանը դարձել է հայ մշակույթի, գիտության և կրթության անբաժանելի մասը՝ ձևավորելով հասարակական և պետական գործիչների, մեծ գրողների, գիտնականների ու արվեստագետների հսկա համայնք: Այստեղ դասավանդել են ժամանակի հայտնի գիտնականներն ու մտավորականները։


    Մեկ քայլ առաջ՝ ուսուցման բոլոր ոլորտներում

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ✔ Մանկավարժական համալսարանը միակն է Հայաստանում, որ ունի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ՝ կրթելով ուսուցիչներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:
    ✔ Այստեղ է գործում «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը՝ եզակի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:
    ✔ Համալսարանը միակն է, որ ունի 24 ժամ գործող ռադիոալիք և հեռուստաարտադրություն՝ ուսանողների համար բացելով մեդիաոլորտի հորիզոններ:

     
    Տիեզերքի հետ կապ՝ աստղադիտակից մինչև լաբորատորիա

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Մանկավարժական համալսարանը Հայաստանի այն եզակի հաստատություններից է, որը գիտական հետազոտությունների համար ունի աստղադիտակ և տարածաշրջանում միակը, որի տրամադրության տակ առկա է ռոմանյան սպեկտրոսկոպ:

     


    Միջազգային համագործակցություն

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Համալսարանն ակտիվորեն ներգրավված է եվրոպական և միջազգային կրթական ծրագրերում՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին սովորել արտերկրի առաջատար հաստատություններում:

     


    Դպրոցից համալսարան՝ մեկ շղթա

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Համալսարանը միակն է, որն ունի իր հիմնական և ավագ դպրոցները, որտեղ իրականացվում է ուսուցման ծրագրերի փորձարկում՝ ապահովելով կրթության լիարժեք և շարունակական ընթացքը։

     


    100 տարի՝ լուսավոր ապագայի համար

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Այսօր մանկավարժական համալսարանը ոչ միայն կրթական կենտրոն է, այլև Հայաստանի մշակութային և հասարակական կյանքում շարժիչ ուժ: Ինչպիսին ուսուցիչն է, այդպիսին դպրոցն է, իսկ մեր ազգային դպրոցի որակը կանխորոշում է մեր երկրի ապագան:

     

    Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը…

    …Արդեն 100 տարի սովորեցնում է սովորեցնե՜լ:

    Կապ հաստատել՝

    ՀՀ, 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի 17

    +37410 59 70 49

    info@aspu.am

  • Բուհի լրիվ անվանումը` «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» 

    Կրճատ անվանումը` ՀՊՄՀ

     

    ՀՊՄՀ-ն Հայաստանի առաջատար մանկավարժական համալսարանն է, որը պատրաստում է ապագա կրթական առաջնորդներ և նոր սերնդի ուսուցիչներ։

    Ընդունելությունը 2025-2026 ուս.

    տարվա համար սկսված է

    Կարևոր է իմանալ՝

    Ուսուցման ձևերը` առկա, հեռակա

    Ուս.տևողությունը ` 4 տարի բակալավրիատ, 2 տարի մագիստրատուրա

    Ուսման վարձը՝ 400.000-650000 դրամ

    ՀՊՄՀ ղեկավար կազմը

    Մկրտչյան

    Լիլիթ Մկրտչյան
    Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

    Սաֆարյան

    Նաիրա Սաֆարյան
    Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր

    Իսպիրյան

    Մարիամ Իսպիրյան
    Գիտության հարցերով պրոռեկտոր

  • Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
    ՀՊՄՀ
  • Համալսարան

    Մեր մասին

    Ընդունելություն

    Կրթություն

    Գիտություն և հետազոտություն

    ՀՊՄՀ աշխատակազմ

    Նորություններ

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Ընդհանուր կապ

    • Տիգրան Մեծ 17

      +374 10 597049, +374 10 597000

      info@aspu.am, aspu.am@aspu.am

       

      Ընդունելության համար՝

      +374 10 597069

  • Արագ հղումներ

    Դիմի՛ր հիմա

    Թափուր հաստիքներ

    Հաճախ տրվող հարցեր

    Փաստաթղթեր

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

  • Գաղտնիության քաղաքականություն
  • Cookie ֆայլերի օգտագործման քաղաքականություն
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան