• Մուտք
  • Հին կայք
Կապ
search
  • ՀԱՅ
  • ENG
  • РУС
ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

  • Մեր մասին
    • Ինչո՞ւ ՀՊՄՀ
    • Առաքելություն և արժեքներ
    • Կառուցվածք
    • Խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Միջազգային համագործակցություն
      • Նախագծեր
  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Հետբուհական կրթություն
    • Օտարերկրյա դիմորդ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Շարունակական ուսուցում
    • Ուսանողական կյանք
    • Հենակետային ավագ դպրոց վարժարան
  • Ֆակուլտետներ
    • Բանասիրական
    • Պատմության և հասարակագիտության
    • Սկզբնական կրթության
    • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
    • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
    • Օտար լեզուների
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
    • Գեղարվեստական կրթության
    • Հատուկ և ներառական կրթության
    • Կուլտուրայի
    • Համահամալսարանական ամբիոններ
  • Գիտություն և հետազոտություն
    • Գիտահետազոտական կենտրոն
    • «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
    • Մասնագիտական խորհուրդներ
    • Պաշտպանություններ
    • Գրադարան
    • Պատմության թանգարան
    • Գիտական հանդեսներ
  • Մեդիա
    • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Պաշտոնաթերթ
    • Ռադիո ՖԱՄԱ
Դիմի՛ր
    • Ընդունելություն > Մագիստրատուրա >

    Մագիստրատուրա

  • Հավելյալ դրույթներ

     

     

    Ինչո՞ւ ընտրել մագիստրատուրան ՀՊՄՀ-ում

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————


    Այսօրվա աշխարհում մեծ պահանջարկ ունեն գիտելիքով զինված, հետազոտող, ստեղծագործող և համագործակցող մասնագետները։ Որակյալ մագիստրոսական կրթությունը ձեր ուղին է դեպի հաջող կարիերա և Հայաստանի զարգացման մեջ ներդրում:

    ՀՊՄՀ-ն առաջարկում է ժամանակակից և մրցունակ կրթություն, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Մենք պատրաստում ենք առաջնորդների՝ կրթության, գիտության և հարակից ոլորտներում։

     

    Ֆինանսական աջակցություն

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————


    Եթե սովորում եք առկա մագիստրատուրայում և աշխատում եք, ապա ձեր աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կարող է փոխհատուցել ուսման վարձը։ Սա իրական հնարավորություն է անվճար կրթություն ստանալու։ 
    ՀՊՄՀ-ի մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողների համար սահմանված է 70-77․000 դրամ կրթաթոշակ հետևյալ մասնագիտությունների համար՝

    ✔ մաթեմատիկա

    ✔ ֆիզիկա

    ✔ ինֆորմատիկա

    ✔ տեխնոլոգիա և ձեռնարկչություն

    ✔ քիմիա

    ✔ աշխարհագրություն

    ✔ կենսաբանություն։

     

     

    Գիտություն և հետազոտություն

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————


    ՀՊՄՀ-ն ստեղծում է բոլոր պայմանները գիտահետազոտական կարողունակությունների  աճի համար․
    ✔ Մագիստրոսական թեմաների շտեմարան՝ հեշտ է գտնել արդիական թեմա
    ✔ Գիտական աշխատանքի  կիսամյակային ստուգում
    ✔ Գիտական սեմինարներ և խորհրդատվություններ
    ✔ Համագործակցություն ՀՀ ԳԱԱ-ի և այլ գիտահետազոտական կենտրոնների հետ
    ✔ Բնագիտական ուղղություններով հնարավոր է թեզ գրել ՀՊՄՀ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի լաբորատորիաներում

     

     

    Թեզը՝ որպես հաջողության նախագիծ

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————


    Մենք մշակել ենք պարզ և արդար գնահատման համակարգ․

     ➜ Մագիստրոսական թեզի պահանջները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, շեշտադրվել է հետազոտական բաղադրիչը

     

    Դարձիր ՀՊՄՀ-ի մեծ համայնքի անդամ

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    ՀՊՄՀ մագիստրատուրան միայն ուսման շարունակություն չէ. այն ձեր ինքնադրսևորման հարթակն է, եվրոպական որակի կրթություն ստանալու և կարիերայի զարգացման իրական հնարավորություն։

    Ունե՞ք հարցեր

    +37410 597069

    dimord@aspu.am

    Աշխ. ժամեր՝ 09։30-16։30

  • Հարցաշարեր` առկա

    Հարցաշարեր՝ հեռակա

    • Մասնագիտացումներ

    ✔ Բակալավրիատ
    ➜ Հայոց լեզու և գրականություն

     

    ✔  Մագիստրատուրա
    ➜ Հայոց լեզու և գրականություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Պատմություն

    ➜ Հասարակագիտություն

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Պատմություն

    ➜ Իրավագիտություն

    ➜ Հասարակագիտություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

    ➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա

     
    ✔ Մագիստրատուրա

    ➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)

    ➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)

    ✔ Բակալավրիատ

    ➜ Քիմիա

    ➜ Կենսաբանություն

    ➜ Աշխարհագրություն

    ➜ Կենսաբանություն-քիմիա

    ➜ Աշխարհագրություն-բնագիտություն

    ➜ Շրջակա միջավայրի գիտություններ

     


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Քիմիա

    ➜ Կենսաբանություն

    ➜ Աշխարհագրություն

    ➜ Շրջակա միջավայրի գիտություններ

    ➜ Լանդշաֆտային պլանավորում

    ✔ Բակալավրիատ

    ➜ Հոգեբանություն

    ➜ Սոցիալական աշխատանք

    ➜ Սոցիալական մանկավարժություն

    ➜ Սոցիոլոգիա

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Հոգեբանություն

    ➜ Զինվորական հոգեբանություն

    ➜ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

    ➜ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

    ➜ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն

    ➜ Գործնական հոգեբանություն

    ➜ Իրավաբանական հոգեբանություն

    ➜ Ընտանիքի հոգեբանություն

    ➜ Սոցիոլոգիա

    ➜ Սոցիալական մանկավարժություն

    ➜ Սոցիալական աշխատանք

    ➜ Մանկավարժական հոգեբանություն

    ➜ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն

    ➜ Կառավարման հոգեբանություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Անգլերեն լեզու և գրականություն

    ➜ Գերմաներեն լեզու և գրականություն

    ➜ Իսպաներեն լեզու և գրականություն

    ➜ Ռուսաց լեզու և գրականություն

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Անգլերեն լեզու և գրականություն

    ➜ Գերմաներեն լեզու և գրականություն

    ➜ Ռուսաց լեզու և գրականություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Ֆիզիկա

    ➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

    ➜ Մաթեմատիկա

    ➜ Ինֆորմատիկա

    ➜ Մաթեմատիկա-ֆիզիկա

    ➜ Մաթեմատիկա-ինֆորմատիկա


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Ֆիզիկա

    ➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

    ➜ Մաթեմատիկա

    ➜ Ինֆորմատիկա

    ✔ Բակալավրիատ

    ➜ Մշակութաբանություն

    ➜ Կերպարվեստ

    ➜ Երաժշտական կրթություն

    ➜ Դեկորատիվ-կիրառական արվեստ

    ➜ Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

    ➜ Հագուստի մոդելավորում

    ➜ Արվեստ-արհեստ


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Կերպարվեստ

    ➜ Երաժշտական կրթություն

    ➜ Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

    ✔ Բակալավրիատ

    ➜  Հատուկ մանկավարժություն

    ➜  Լոգոպեդիա

    ➜ Էրգոթերապիա

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Լոգոպեդիա

    ➜ Հատուկ մանկավարժություն

    ➜ Արտթերապիա

    ➜ Էրգոթերապիա

    ➜ Հատուկ հոգեբանություն

     

    ✔ Բակալավրիատ

    ➜ Լրագրություն

    ➜ Ռեժիսուրա

    ➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)

    ➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

    ➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն

    ➜ Օպերատորություն

    ➜ Կառավարում՝ ըստ ոլորտի

    ⤷ Գեղարվեստական լուսանկարչություն

    ⤷ Պարարվեստի մանկավարժություն

     


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Լրագրություն

    ➜ Ռեժիսուրա

    ➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

    ➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն

    ➜ Օպերատորություն

    ➜ Կառավարում՝ ըստ ոլորտի

    ⤷  Պրոդյուսերական գործ

    ⤷ Գեղարվեստական լուսանկարչություն

    ⤷ Պարարվեստի մանկավարժություն՝ առկա

  •  Ընդունելության ընթացքը 

     

    ՔԱՅԼ 1. Ծրագրի ընտրություն և ժամկետներ

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ➜ Ծրագրի ընտրություն. Դիմորդը պետք է ընտրի ՀՊՄՀ-ում առաջարկվող մագիստրոսական ծրագրերից մեկը: Համալսարանի 10 ֆակուլտետներում կազմակերպվում է 45 առկա և 10 հեռակա մագիստրոսական ծրագրեր:

    Յուրաքանչյուր ծրագիր մշակված է՝ հաշվի առնելով Հայաստանի զարգացման առաջնահերթությունները և համապատասխանեցված է եվրոպական չափորոշիչներին՝ բովանդակային և կառուցվածքային առումով։


    ➜ Դիմում-հայտ. Դիմում-հայտում կարող է նշվել մագիստրոսական միայն մեկ կրթական ծրագիր:


    ➜ Ժամկետներ (2025-2026 ուսումնական տարվա համար).

    ✔ Առկա ուսուցում՝
    ▪ Առաջին փուլ՝ հունիսի 15-ից հուլիսի 2-ը:
    ▪ Երկրորդ փուլ՝ հուլիսի 2-ից օգոստոսի 22-ը:

    ✔  Հեռակա ուսուցում՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 3-ը:

     

    ՔԱՅԼ 2. Փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Դիմորդը ընդունելության համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.


    ✔ Մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ։
    ✔ Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակը և պատճենները։
    ◦ Հատուկ դեպք. Եթե ներկայացվում է արտասահմանյան բուհի դիպլոմ, անհրաժեշտ է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին։
    ✔ Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը։
    ✔ Զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը (արական սեռի դեպքում) (1-4-րդ և 18-19-րդ էջերը)։
    ✔ 2 լուսանկար (3x4 չափսի)։
    ✔ Վճարման անդորրագիրը՝ ընդունելության ծառայությունների համար։
    ✔ ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթ՝ անվճար ուսուցման դեպքում։

     


    ՔԱՅԼ 3. Վճարումների կատարում

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ➜ Ընդունելության ծառայությունների վճար. Անհրաժեշտ է բուհի հաշվեհամարին փոխանցել 3000 ՀՀ դրամ։
     
    ➜ Վճարման մանրամասներ. Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել դիմորդի անունը և ազգանունը (Հաշվեհամար՝ «Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100)։
     
    ➜ Վերադարձի բացակայություն. Անկախ ընդունելության արդյունքներից՝ տվյալ գումարը դիմորդին չի վերադարձվում։

     

     

    ՔԱՅԼ 4. Ընդունելության քննությունների (հարցազրույցների) մասնակցություն

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    Դիմորդը, ըստ տվյալ ուսումնական տարվա սահմանված ժամանակացույցի,  մասնակցում է ծրագրի համար նախատեսված ընդունելության քննություններին (հարցազրույցներին):
     
    ➜ Առկա ուսուցման ընդունելության քննություններ (հարցազրույցներ)`  օգոստոսի 25-29-ը։
     
    ➜ Հեռակա ուսուցման քննություններ` հոկտեմբերի 6-9-ը։
     
    ➜ Դիմորդները «Մագիստրատուրա» բաժնում կարող են ծանոթանալ  առկա և հեռակա հարցաշարերին:
     
     

     

    ՔԱՅԼ 5. Հետագա ընթացակարգեր

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ➜ Պայմանագրի կնքում. Ընդունելության հրամանը ստանալուց հետո դիմորդը պետք է ծանոթանա ՀՊՄՀ-ուսանող պայմանագրի նմուշին։
     
    ➜  Եկամտային հարկի փոխհատուցում. ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է։
     
    ➜ Լրացուցիչ հարցեր. Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ներգրավման բաժին՝ (+37410) 597069 կամ (+37477) 597069։
    Կոնտակտային այլ տվյալներ՝ hասցե՝ Տիգրան Մեծի 17, Էլ. փոստ` dimord@aspu.am
     

    Ունե՞ք հարցեր

    +37410 597069

    dimord@aspu.am

    Աշխ. ժամեր՝ 09։30-16։30

  • Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
    ՀՊՄՀ
  • Համալսարան

    Մեր մասին

    Ընդունելություն

    Կրթություն

    Գիտություն և հետազոտություն

    ՀՊՄՀ աշխատակազմ

    Նորություններ

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Ընդհանուր կապ

    • Տիգրան Մեծ 17

      +374 10 597049, +374 10 597000

      info@aspu.am, aspu.am@aspu.am

       

      Ընդունելության համար՝

      +374 10 597069

  • Արագ հղումներ

    Դիմի՛ր հիմա

    Թափուր հաստիքներ

    Հաճախ տրվող հարցեր

    Փաստաթղթեր

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

  • Գաղտնիության քաղաքականություն
  • Cookie ֆայլերի օգտագործման քաղաքականություն
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան