• Մուտք
  • Հին կայք
Կապ
search
  • ՀԱՅ
  • ENG
  • РУС
ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

  • Մեր մասին
    • Ինչո՞ւ ՀՊՄՀ
    • Առաքելություն և արժեքներ
    • Կառուցվածք
    • Խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Միջազգային համագործակցություն
      • Նախագծեր
  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Հետբուհական կրթություն
    • Օտարերկրյա դիմորդ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Շարունակական ուսուցում
    • Ուսանողական կյանք
    • Հենակետային ավագ դպրոց վարժարան
  • Ֆակուլտետներ
    • Բանասիրական
    • Պատմության և հասարակագիտության
    • Սկզբնական կրթության
    • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
    • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
    • Օտար լեզուների
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
    • Գեղարվեստական կրթության
    • Հատուկ և ներառական կրթության
    • Կուլտուրայի
    • Համահամալսարանական ամբիոններ
  • Գիտություն և հետազոտություն
    • Գիտահետազոտական կենտրոն
    • «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
    • Մասնագիտական խորհուրդներ
    • Պաշտպանություններ
    • Գրադարան
    • Պատմության թանգարան
    • Գիտական հանդեսներ
  • Մեդիա
    • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Պաշտոնաթերթ
    • Ռադիո ՖԱՄԱ
Դիմի՛ր
    • Ֆակուլտետներ > Հատուկ և ներառական կրթության >

    Հատուկ և ներառական կրթության

  • Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

     

    • Դասախոսական կազմ՝ 35
    • Ուսանողներ՝ 331  
    • Օտարերկրյա ուսանողներ՝  11

     

    Ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին, սակայն հատուկ ոլորտի մասնագետներ Հայաստանում պատրաստել են 1980-ական թվականներից․ դեֆեկտոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1982 թվականին՝ Մանկավարժության և տարրական  ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետի կազմում: 

     

    Ֆակուլտետի դասախոսները համագործակցում են կրթական և առողջապահական ոլորտի տարբեր կառույցների, մասնագետների հետ, մասնակցում միջազգային գիտաժողովների, ներգրավված են կրթական, վերականգնողական և բժշկական հաստատությունների մանկավարժահոգեբանական աշխատանքներում։ Այն նպաստում է ֆակուլտետի միջազգայնացմանը, համատեղ աշխատանքների իրականացմանը, ուսանողների տեսագործնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը։

     

    Ֆակուլտետի առաքելությունն է պատրաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող որակյալ կադրեր, հաշմանդամություն ունեցող երեխաների, ուսանողների ու աշխատակիցների համար ապահովել մատչելի միջավայր, ցուցաբերել մասնագիտական աջակցություն։ 


    Ֆակուլտետն ակտիվ մասնակցություն ունի ԿԱՊԿ ունեցող անձանց սոցիալական վարքի ներքին կարգավորման մեխանիզմների ձևավորման և զարգացման հարցերում, ապահովում է մասնագիտական կրթության որակը, իրականացնում է ինստիտուցիոնալ ինքնագնահատում, մշակում է բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներ, կազմակերպում է մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային գիտաժողովներ, ժամանակակից հետազոտությունների վրա հիմնված գիտելիքների կիրառման և դասավանդման մեթոդների կատարելագործման գիտահետազոտական աշխատանքներ։


    Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և արտթերապիստ կրթական, բժշկական և վերականգնողական ոլորտներում՝ դպրոցներում, ն/դ հաստատություններում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, զարգացման տարբեր կենտրոններում, մասնագիտացված հաստատություններում (մանկատներ, ԼԽՈՒԵ, ՏԽՈՒԵ դպրոցներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական տներ, հոգեբուժարաններ, ծերանոցներ և այլն)։

     

    Ֆակուլտետի առավելությունները

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ✔ Հատուկ կրթության ոլորտի մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն է Հայաստանում

    ✔ Միջազգային համագործակցության լայն շրջանակ

    ✔ Բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմ

    ✔ Հարմարավետ ուսումնական միջավայր

    ✔ Միջազգային և տարածաշրջանային վերապատրաստումներ, գիտական աշխատությունների, առաջավոր փորձի լուսաբանում

     

    Ամբիոններ

    ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ✔ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն

    ✔ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն

    Կապ հաստատել՝

    +37410 597060

    hk-9@aspu.am

    Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանատ

    ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Հովյան

    Գոհար Հովյան
    Դեկան

    Մուրադյան

    Սուսաննա Մուրադյան
    Դեկանի տեղակալ

    Մանուկյան

    Ռուզան Մանուկյան
    Դեկանի տեղակալ

    • Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր

    ✔ Բակալավրիատ

    ➜ Հատուկ մանկավարժություն

    ➜ Լոգոպեդիա

    ➜ Էրգոթերապիա


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Լոգոպեդիա

    ➜ Հատուկ մանկավարժություն

    ➜ Արտթերապիա

    ➜ Էրգոթերապիա

    ➜ Հատուկ հոգեբանություն

  • Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
    ՀՊՄՀ
  • Համալսարան

    Մեր մասին

    Ընդունելություն

    Կրթություն

    Գիտություն և հետազոտություն

    ՀՊՄՀ աշխատակազմ

    Նորություններ

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Ընդհանուր կապ

    • Տիգրան Մեծ 17

      +374 10 597049, +374 10 597000

      info@aspu.am, aspu.am@aspu.am

       

      Ընդունելության համար՝

      +374 10 597069

  • Արագ հղումներ

    Դիմի՛ր հիմա

    Թափուր հաստիքներ

    Հաճախ տրվող հարցեր

    Փաստաթղթեր

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

  • Գաղտնիության քաղաքականություն
  • Cookie ֆայլերի օգտագործման քաղաքականություն
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան