Կայքը փորձարկման փուլում է։

Հովյան Գոհար Ռոբերտի

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ/Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն

Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գոհար Հովյանը 2023 թվականից ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանն է:


Շուրջ երեք տասնամյակ հատուկ կրթության ոլորտի փորձառու մասնագետներից է. ՀՀ-ում առաջինն է, որ այս բնագավառում ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան 1994 թվականին:

Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն (լոգոպեդիա) մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի, մագիստրատուրայի որակավորման պետական կրթական չափորոշչի,
մագիստրոսական նոր կրթական ծրագրի և չափորոշիչների համահեղինակ է: Մագիստրոսական նոր կրթական ծրագրի և չափորոշիչների համահեղինակ է նաև հայ-ֆիննական համագործակցության և ՀՊՄՀ-ում կազմակերպված վերապատրաստման գործընթացում («Հոգեբանամանկավարժական աջակցությունը ներառական կրթության համակարգում» խորագրով):


Հեղինակ է «Հատուկ մանկավարժության հիմունքներ» /Կրթական ծրագիր/ «Կրթություն բոլորի համար»-2, «Աշակերտի կրթական կարիքի գնահատումը ներառական կրթության գործընթացում» առարկայական ծրագրերի, ինչպես նաև՝ «Դեպի կրթություն բոլորի համար» -2, «Աջակցություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների կրթության կայուն զարգացմանը» վերջնական փուլ/ ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի:

2021-2022 թթ.Perkins School for the Blind միջազգային կազմակերպության կողմից իրականացված մոդուլային վերապատրաստման ծրագրի մասնակից է․ “Cerebral visual impairment” խորագրով նոր առարկայական ծրագրի համահեղինակ։

 

2023 թվականից ԱՀԿ ՖՄԴ թեստերի ընտրության և մեթոդական ուղեցույցի համալրման աշխատանքային խմբի անդամ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիայի միջազգային դասակարգման հիման վրա հաշմանդամության գնահատման համար մշակված գործիքների «d» կոդերի՝ անձի գործունեության և մասնակցության գնահատման վերապատրաստումների, դասընթացներ/մեթոդական ուղեցույցի համահեղինակ:
Թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է:


Շուրջ 90 գիտական հոդվածի և 5 գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ է։