Կայքը փորձարկման փուլում է։

Իսպիրյան Մարիամ Մկրտիչի

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, Գիտական քարտուղար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օտար լեզուների ֆակուլտետ/Ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն


Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Իսպիրյանը ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտորն է։

Նա Ռուսաց լեզվի մասնագետ է։ 2018 թվականից ՀՊՄՀ-ի Գիտական քարտուղարն է։ Համակարգում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գիտաժողովներ, ուսուցիչների պարտադիր, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումներ,   և այլն։

Մասնագիտական կրթությունը ստացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Մարիամ Իսպիրյանը «Գիտական տեղեկագիր» գիտամեթոդական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահն է, «Հայագիտական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ, «Մանկավարժության 020» մասնագիտական խորհրդի հյուրընկալ անդամ, ինչպես նաև ՌԴ Յարոսլավի պետական համալսարանիհոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ-ում «Մոսկվայի քաղաքապետի դրամաշնորհ» ծրագիրը համակարգող հոգաբարձուների խորհրդի անդամ։


Մասնակցել է մի շարք ծրագրերի, այդ թվում՝ ARMDOCT, Էրազմուս+ ԲՈՒՍԹ  «Միջազգայնացումը բարձրագույն կրթության համակարգում» (Տարրագոնա, Իսպանիա), Որակավորման բարձրացում «Ռուսաց լեզու» ծրագրով (ՌԴ, ք.Մոսկվա, ՌՊՀՀ), Որակավորման բարձրացում «Ցանցային համագործակցությունը որպես «Պուշկինի ինստիտուտի» գործընկերային ցանցի կենտրոնների արդյունավետ գործարկման պայման» (ՌԴ, ք. Մոսկվա, Պուշկինի անվան ՌԼՊԻ):

40 գիտամեթոդական աշխատության և հոդվածների հեղինակ է։