Ընթացիկ տարվա հաշվետվություն՝ ՄՖԻ ֆակուլտետում
08.12.2025
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում կայացավ խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր բուհի ղեկավարությունը` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ:
Ընթացիկ տարվա հաշվետվությունն ու ֆակուլտետի զարգացման տեսլականը ներկայացրեց դեկան Արթուր Թադևոսյանը։
Նա իր խոսքում նշեց՝ տարեսկզբին սահմանել են ֆակուլտետի կրթական, գիտական և կառավարչական գործընթացների բարելավման հիմնական ուղղությունները, պլանավորել են մեխանիզմներ՝ ակադեմիական գործընթացների թափանցիկության, որոշումների կայացման մասնակցայնության ամրապնդման համար, մշակել են առաջարկություններ՝ գործատուների հետ կապի, պրակտիկաների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
ՄԿԾ-ների զուգադրական վերլուծություններ, ամբիոնի դասախոսների հեղինակած դպրոցական դասագրքեր, մասնակցություն գիտաժողովների, սերտ համագործակցություն միջազգային հեղինակավոր գիտակրթական հաստատությունների, կառույցների հետ և այլն․ Արթուր Թադևոսյանը ներկայացրեց ֆակուլտետի գործունեությունը, անդրադարձավ կառույցի թույլ և ուժեղ կողմերին, նշեց վտանգներն ու հնարավորությունները։
Դեկանը օղակի զարգացման տեսլականում դիտարկեց ֆակուլտետի՝ բնագիտամաթեմատիկական և ՏՏ-ինտեգրված մանկավարժական կրթության մեջ տարածաշրջանային առաջատար կենտրոն դարձնելը, ուսուցման նորարար մեթոդների ընդլայնումը, միջազգայնացումը, գիտահետազոտական և լաբորատոր բազայի արդիականացումը՝ պլանավորում-իրականացում-գնահատում-բարելավում ցիկլի լիարժեք շարունակական գործունեությամբ։
Նիստին ներկա ՀՊՄՀ ռեկտորի ժամանակաոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը նշեց ամբիոնի զարգացման տեսլականում ներկայացված դրույթների կարևորությունն ու ընդգծեց՝ դրանց ընդգրկունությունը բուհի առաջիկա ռազմավարական ծրագրում։
Լիլիթ Մկրտչյանը նշեց շրջանավարտների՝ դպրոցում մասնագիտական գործունեություն ծավալելու կարևորությունը, մանկավարժի մասնագիտության գրավչության բարձրացմանը միտված քայլերի անհրաժեշտությունը, ուսուցչի կերպարի վերարժևորմանը միտված գործողությունները, դպրոց-բուհ կապի ամրապնդումը, նորարար ուսումնական նյութերի, ուղեցույցերի ստեղծումը, համատեղ աշխատանքը ուսանողի, ուսուցչի, աշակերտի հետ․«Մանկավարժականը պետք է լինի այն միջավայրը, որը կհամախմբի կրթության ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի»,-նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու վստահեցրեց՝ առաջիկայում կստեղծեն համապատասխան միջավայր՝ կարողունակահեն կրթության իրականացման համար։