Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
29.12.2025
Հարգելի՛ դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ և Մանկավարժական համալսարանի մեծ ու պատվավոր ընտանիքի անդամներ,
Ի սրտե շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Այս խորհրդանշական օրերին, երբ ամփոփվում են անցնող տարվա ձեռքբերումները, գնահատվում է կատարված աշխատանքը և ուրվագծվում են ապագայի նոր նպատակներն ու ռազմավարական առաջնահերթությունները, առանձնահատուկ կարևորություն ունի ձեր՝ բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական նվիրումով և կարգապահությամբ իրականացված գործունեությունը։ Ձեր հետևողական աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել կրթության և գիտության զարգացման, ինչպես նաև ազգային արժեքների պահպանման ու շարունակական հարստացման գործում։
Համալսարանի աշխատակազմի և ուսանողական համայնքի համատեղ, նպատակասլաց ու հետևողական ջանքերի շնորհիվ ապահովվել է հաստատության՝ որպես մանկավարժական մտքի զարգացման, գիտական հետազոտությունների իրականացման և կրթական նորարարությունների ներդրման կարևոր կենտրոնի կայուն առաջընթացը, արձանագրվել են նշանակալի ձեռքբերումներ։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում համալսարանի յուրաքանչյուր աշխատակցի՝ իր բարեխիղճ ծառայության համար, դասախոսներին՝ գիտելիքի և արժեքների փոխանցման պատասխանատու առաքելության համար, ուսուցիչներին՝ սերունդների կրթման ու դաստիարակության մեջ ունեցած անփոխարինելի դերի համար, իսկ ուսանողներին՝ ուսումնառության նկատմամբ ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքի և համալսարանական կյանքը կենսունակ պահելու համար։
Թող գալիք տարին լինի խաղաղության, ստեղծագործ ներշնչանքի, գիտական և մանկավարժական նոր ձեռքբերումների տարի։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, մասնագիտական կայունություն և անսպառ եռանդ՝ կրթելու ու դաստիարակելու վաղվա պատասխանատու, գիտակից և հայրենասեր սերնդին։
Թող Նոր տարվա լուսավոր խորհուրդը մեր համալսարան բերի համախմբվածություն, նոր նախաձեռնություններ և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն պետության և հասարակության։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ Լիլիթ Մկրտչյան
Վերջին հրապարակումներ
-
14.01.2026Հանդիպում դպրոցների տնօրենների հետ