Մեր շրջանավարտները․պատմություններ, որոնք ոգեշնչում են
02.06.2026
Մանկավարժական համալսարանը սկսում է նոր շարք՝ նվիրված համալսարանի մեր անվանի և հաջողակ շրջանավարտներին։ Թերթում, համալսարանի պաշտոնական կայքում, սոցիալական հարթակներում և տեսանյութերի միջոցով կներկայացնենք տարբեր տարիների շրջանավարտների մասնագիտական ուղին, ձեռքբերումներն ու հաջողության պատմությունները։
Շարքի նպատակն է արժևորել նրանց ներդրումը, ամրապնդել կապը մայր բուհի և շրջանավարտների միջև, ինչպես նաև ոգեշնչել ներկա ուսանողներին նոր հաջողությունների հասնելու ճանապարհին։
Նրանց հաջողությունը բուհի հաջողությունն է, իսկ բուհի հեղինակությունը՝ շրջանավարտների ձեռքբերումների կարևոր հենարան։
Նրանք բուհի դեսպաններն են հասարակության մեջ և բուհի հեղինակության կրողները։ Հենց նրանք են ապահովում են բուհի ավանդույթների շարունակականությունն ու նպաստում բուհի զարգացմանը։
Կից՝ ՀՊՄՀ հեռուստառադիոլրագրության բաժնի երկրորդ կուրսի ուսանողների պատրաստած տեսանյութերը՝ Արմեն Ամիրյանի և Արա Սարգսյանի մասին։
Վերջին հրապարակումներ
-
02.06.2026ՀՊՄՀ-ն կվերապատրաստի ՆՈՒՀ մանկավարժներին
-
01.06.2026Մանկության գույները՝ Մանկավարժականում
-
29.05.2026Մասնակցեցին «Միջազգային շաբաթ» ծրագրին