Մասնակցեցին միջազգային գիտաժողովի
27.10.2025
ՌԴ Հյուսիսային Օսիայի Հանրապետության Վլադիկավկազի Կ.Լ.Խետագուրովի անվան Հյուսիս-Օսեթական պետական համալսարանում անցկացվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական պատերազմի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։
«Հայրենական մեծ պատերազմը և ռուսական հասարակությունը» խորագրով գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ ինչպես ՌԴ-ից, այնպես էլ Հայաստանից, Իրանից, Ղազախստանից, Վրաստանից․ 3 մասնաճյուղում ներկայացվեց շուրջ 80 զեկույց։
Ձեռնարկն անցկացվեց ՌԴ Հայրենական պատմության հիմնադրամի, Ռուսական պատմագիտական ընկերության և Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի նախաձեռնությամբ։
Գիտաժողովին հրավիրված էին նաև ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ՝ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսորներ Ավետիս Հարությունյանը, Սամվել Պողոսյանը, դոցենտներ Սուսաննա Խաչատրյանը, Մարիամ Եղյանը և Համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ Նելլի Մինասյանը։
ՀՊՄՀ դասախոսների զեկույցների թեմաներն էին՝ «Մեծ հայրենական պատերազմի տարիներին Կովկասն ու Խորհրդային Հայաստանը ֆաշիստական Գերմանիայի և Թուրքիայի նվաճողական պլաններում», «Հայրենասիրության ձևավորումը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների պատմության դասավանդման միջոցով», «Մեծ հայրենական պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան-աղբյուրները Հայաստանում. ազգագրություն, պատմություն, հայրենասիրական դաստիարակություն», «Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակում. պատմական ճշմարտության, պահպանումը և սերունդների կապը, «5 Պանթուրքիզմի գաղափարախոսությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին»։
Վերջին հրապարակումներ
-
14.11.2025Շրջայց թվային և մեդիամիջավայրում
-
14.11.2025Գիտական խորհրդի նիստ