- Մեդիա > Հայտարարություններ >«Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով
«Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողով
03.06.2026
Հոկտեմբերի 29-30-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կազմակերպում է «Պատմության դասավանդման արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 4-րդ գիտաժողովը։
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են.
- Պատմության դասավանդման հիմնախնդիրները բուհում
- Հանրակրթական դպրոցում պատմության դասավանդման հայեցակարգային և մեթոդական արդի հիմնախնդիրներ:
- Ազգային և քաղաքացիական դաստիարակության հարցերը պատմության դասավանդման ընթացքում։
- Թվային կրթությունը և արհեստական բանականությունը պատմության դասավանդման գործընթացում։
- Հանրակրթական դպրոցի «Պատմություն» առարկայի չափորոշիչով և ծրագրով նախատեսված կրթական ելքային արդյունքների ձևավորման հիմնախնդիրներ:
- Սփյուռքի հայկական կրթօջախներում Հայոց պատմության դասավանդման հիմնախնդիրներ։
Այլ մանրամասներ հղումում: