• Մուտք
  • Հին կայք
Կապ
search
  • ՀԱՅ
  • ENG
  • РУС
ՀՊՄՀ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

  • Մեր մասին
    • Ինչո՞ւ ՀՊՄՀ
    • Առաքելություն և արժեքներ
    • Կառուցվածք
    • Խորհուրդ
    • Գիտական խորհուրդ
    • Միջազգային համագործակցություն
      • Նախագծեր
  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Հետբուհական կրթություն
    • Օտարերկրյա դիմորդ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Շարունակական ուսուցում
    • Ուսանողական կյանք
    • Հենակետային ավագ դպրոց վարժարան
  • Ֆակուլտետներ
    • Բանասիրական
    • Պատմության և հասարակագիտության
    • Սկզբնական կրթության
    • Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության
    • Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի
    • Օտար լեզուների
    • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի
    • Գեղարվեստական կրթության
    • Հատուկ և ներառական կրթության
    • Կուլտուրայի
    • Համահամալսարանական ամբիոններ
  • Գիտություն և հետազոտություն
    • Գիտահետազոտական կենտրոն
    • «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ
    • Մասնագիտական խորհուրդներ
    • Պաշտպանություններ
    • Գրադարան
    • Պատմության թանգարան
    • Գիտական հանդեսներ
  • Մեդիա
    • Միջոցառումներ
    • Նորություններ
    • Հայտարարություններ
    • Պաշտոնաթերթ
    • Ռադիո ՖԱՄԱ
Դիմի՛ր
    • Ընդունելություն > Բակալավրիատ >

    Բակալավրիատ

  • Բակալավրիատ

     

    ՀՊՄՀ-ում բակալավրի կրթական ծրագրի ընդունելության և ուսումնական գործընթացի հիմնական դրույթները

    Քայլ 1. Ծանոթացում քննությունների, տեղերի և վարձերի ցանկին

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Անհրաժեշտ է ուսումնասիրել տվյալ ուսումնական տարվա  ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկերը

     

    ➜ Առկա ուսուցում

    Առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2026/2027 ուստարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկ

     

    ➜ Հեռակա ուսուցում

    Հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2025/2026 ուստարվա ընդունելության քննությունների, տեղերի և ուսման վարձերի ցանկ

     

     ➜ Առկա և հեռակա ուսուցման քննությունների ցանկ

    Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկ

     

    Քայլ 2. Ծանոթացում կարգավորող փաստաթղթերին և կանոններին

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ➜ Առկա ուսուցում. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» համաձայն:


    ➜ Հեռակա ուսուցում. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն:


    ➜ Կարևոր է ուսումնասիրել նաև «Քննությունների ծրագրեր և անցկացման կարգ»-ը:

     

    Քայլ 3. Ընտրել մասնագիտություն և ուսումնական ձև

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    ➜ Մասնագիտության ընտրություն. ըստ նախասիրությունների ու պահանջմունքների, ընտրեք մասնագիտությունը և մասնագիտացումը, ինչպես նաև ուսուցման ձևը՝ առկա, թե՛ հեռակա։
     
    ➜ Բակալավրի պատրաստման կրթական ծրագիրը իրականացվում է 10 ֆակուլտետներում՝
    • 36 առկա ծրագիր
    • 35 հեռակա ծրագիր 

     

    Քայլ 4. Ընդունելության քննություններ

    ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

    Բակալավրիատ ընդունվելու համար դիմումները ներկայացվում են 

    ➜  Ընդունելության կարգի 15-րդ կետ` առկա համակարգի դիմորդները պետք է առցանց ձևով՝ www.dimord.am կայքի միջոցով, ԳԹԿ ուղարկեն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը՝ յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն):

    ➜ Ընդունելության կարգի 16-րդ կետ` դիմում-հայտերը ներկայացվում են հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն):

    ➜ Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվում են սահմանված ժակետներում։ Դրանից հետո, ընդունելության քննությունից դրական գնահատական ստացած, բայց հիմնական մրցույթում չընդունված դիմորդները, թափուր տեղերի առկայության դեպքում, կարող են մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (Ընդունելության կարգի 17-րդ կետ)։

    Լրացուցիչ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմորդները պետք է www.dimord.am  կայքում առցանց եղանակով ներկայացնեն նոր դիմում-հայտ՝ մինչև վեց մասնագիտության նշումով (մեկ կամ մի քանի բուհերում)։ Ժամկետները հստակ նշվում են տվյալ ուս.տարվա քննություններին մոտ օրերին։

    Հարկ է նշել, որ հիմնական փուլով արդեն ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։

    ➜ Հեռակա համակարգի դիմորդը հայտագրումը իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում։ Դիմորդը դիմում-հայտ լրացնելու համար դիմում է տվյալ բուհի ընդունող հանձնաժողով, պատասխանատու քարտուղարը գրանցում է շրջանավարտի տվյալները, ստուգում քննությունների համար փոխանցված համապատասխան գումարի անդորրագրի առկայությունը և տալիս ԳԹԿ կողմից տրամադրված անձնական
    համար:

     

    Քայլ 5. Ձևակերպել ընդունելությունը և ստորագրել պայմանագիրը

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Հաջողությամբ քննությունները հանձնելուց և ընդունելության հրամանը ստանալուց հետո, դիմորդը (այժմ՝ ուսանող) պետք է ծանոթանա և ստորագրի ուսանողի պայմանագրի նմուշը (առկա կամ հեռակա)։
     

     Քայլ 6. Համալսարանի ուսանողն իրավունք ունի

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

    Ուսումնական դասընթացներին և մասնագիտությանը համապատասխան մասնակցել իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով իր ուսումնակրթական ստորաբաժանման ծրագրի և բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները:

    Իր հայեցողությամբ, ըստ նախասիրությունների և պահանջմունքների, ընտրել մասնագիտությունը և մասնագիտացումը, ուսուցման ձևը, զբաղվել գիտական հետազոտություններով:

    Ցանկացած կրթական աստիճանում սահմանված կարգով ընդհատել կամ շարունակել ուսումնառությունը: Համալսարանում սահմանված կարգով նախընտրած մասնագիտությամբ ուսուցման, տեղափոխվել, փոխադրվել մեկ այլ ուսումնական հաստատություն:

    Այլ բուհերից ՀՊՄՀ-ի բակալավրի կրթական ծրագրի կրեդիտները փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների (կիսամյակ, ուստարի) տեսքով։ Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա` երկու բուհերի փոխադարձ համաձայնությամբ` ECTS կրեդիտների փոխանցման կանոններիպահպանմամբ։

    Այլ կրթական ծրագրից ՀՊՄՀ-ի կրթական ծրագիր կրեդիտներ կարող են փոխանցվել, եթե դրանց բովանդակությունները միանման են, կամ առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են։

    Այլ բուհում ՀՊՄՀ-ի ուսանողի ուսումնառության որոշակի շրջանի (կիսամյակ, ուստարի) անցկացման դեպքում այդ ժամանակահատվածի ուսումնառության ծրագիրը դառնում է եռակողմ համաձայնագրի առարկա` ուսանողի, ՀՊՄՀ -ի և ընդունող բուհի միջև։

    Մասնակցել Համալսարանի կառավարման գործընթացին, ուսանողական, գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին, մրցույթներին, օլիմպիադաներին, ներհամալսարանական և արտահամալսարանական այլ միջոցառումներին:

    Սահմանված կարգով ընդգրկվել համալսարանի և ստորաբաժանումների ղեկավար մարմիններում:

    ՀՀ օրենսդրությամբ սահմավնած կարգով և չափով ստանալ պետական, անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ, Իրականացնել ՀՀ օրենսդրությամբ և Համալսարանի կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

    Օգտվել սահմանված Անվանական կրթաթոշակներից:

    Օգտվել ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից:

    Բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում օգտվել շրջափոխման իրավունքից:

     

    Կապ հաստատել՝

    +37410597069

    dimord@aspu.am

    Աշխ․ ժամեր՝ 09։30-16։30

  • Հարցաշարեր

    • Մասնագիտացումներ

    ✔ Բակալավրիատ
    ➜ Հայոց լեզու և գրականություն

     

    ✔  Մագիստրատուրա
    ➜ Հայոց լեզու և գրականություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Պատմություն

    ➜ Հասարակագիտություն

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Պատմություն

    ➜ Իրավագիտություն

    ➜ Հասարակագիտություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

    ➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա

     
    ✔ Մագիստրատուրա

    ➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)

    ➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)

    ✔ Բակալավրիատ

    ➜ Քիմիա

    ➜ Կենսաբանություն

    ➜ Աշխարհագրություն

    ➜ Կենսաբանություն-քիմիա

    ➜ Աշխարհագրություն-բնագիտություն

    ➜ Շրջակա միջավայրի գիտություններ

     


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Քիմիա

    ➜ Կենսաբանություն

    ➜ Աշխարհագրություն

    ➜ Շրջակա միջավայրի գիտություններ

    ➜ Լանդշաֆտային պլանավորում

    ✔ Բակալավրիատ

    ➜ Հոգեբանություն

    ➜ Սոցիալական աշխատանք

    ➜ Սոցիալական մանկավարժություն

    ➜ Սոցիոլոգիա

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Հոգեբանություն

    ➜ Զինվորական հոգեբանություն

    ➜ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

    ➜ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

    ➜ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն

    ➜ Գործնական հոգեբանություն

    ➜ Իրավաբանական հոգեբանություն

    ➜ Ընտանիքի հոգեբանություն

    ➜ Սոցիոլոգիա

    ➜ Սոցիալական մանկավարժություն

    ➜ Սոցիալական աշխատանք

    ➜ Մանկավարժական հոգեբանություն

    ➜ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն

    ➜ Կառավարման հոգեբանություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Անգլերեն լեզու և գրականություն

    ➜ Գերմաներեն լեզու և գրականություն

    ➜ Իսպաներեն լեզու և գրականություն

    ➜ Ռուսաց լեզու և գրականություն

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Անգլերեն լեզու և գրականություն

    ➜ Գերմաներեն լեզու և գրականություն

    ➜ Ռուսաց լեզու և գրականություն

    ✔ Բակալավրիատ

    ➜ Ֆիզիկա

    ➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

    ➜ Մաթեմատիկա

    ➜ Ինֆորմատիկա

    ➜ Մաթեմատիկա-ֆիզիկա

    ➜ Մաթեմատիկա-ինֆորմատիկա


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Ֆիզիկա

    ➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն

    ➜ Մաթեմատիկա

    ➜ Ինֆորմատիկա

    ✔ Բակալավրիատ

    ➜ Մշակութաբանություն

    ➜ Կերպարվեստ

    ➜ Երաժշտական կրթություն

    ➜ Դեկորատիվ-կիրառական արվեստ

    ➜ Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

    ➜ Հագուստի մոդելավորում

    ➜ Արվեստ-արհեստ


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Կերպարվեստ

    ➜ Երաժշտական կրթություն

    ➜ Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում

    ✔ Բակալավրիատ

    ➜  Հատուկ մանկավարժություն

    ➜  Լոգոպեդիա

    ➜ Էրգոթերապիա

     

    ✔ Մագիստրատուրա

    ➜ Լոգոպեդիա

    ➜ Հատուկ մանկավարժություն

    ➜ Արտթերապիա

    ➜ Էրգոթերապիա

    ➜ Հատուկ հոգեբանություն

     

    ✔ Բակալավրիատ

    ➜ Լրագրություն

    ➜ Ռեժիսուրա

    ➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)

    ➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

    ➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն

    ➜ Օպերատորություն

    ➜ Կառավարում՝ ըստ ոլորտի

    ⤷ Գեղարվեստական լուսանկարչություն

    ⤷ Պարարվեստի մանկավարժություն

     


    ✔ Մագիստրատուրա

    ➜ Լրագրություն

    ➜ Ռեժիսուրա

    ➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

    ➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն

    ➜ Օպերատորություն

    ➜ Կառավարում՝ ըստ ոլորտի

    ⤷  Պրոդյուսերական գործ

    ⤷ Գեղարվեստական լուսանկարչություն

    ⤷ Պարարվեստի մանկավարժություն՝ առկա

  • Հավելյալ տեղեկատվություն

  • Կրեդիտային համակարգի հիմնական դրույթներ

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    ➜ Ուսանողի բեռվածությունը

    Ուսումնական բեռը չափվում է կրեդիտներով (ECTS համակարգ)։

    ➜ Գիտելիքների գնահատում

    Գործում է բազմագործոն գնահատման համակարգ՝ պարբերական ստուգումներով։

    ➜ Կրեդիտների փոխանցում

    Այլ բուհերից կամ այլ ծրագրերից կրեդիտների փոխանցումը հնարավոր է, եթե ծրագրերի բովանդակությունը համընկնում է կամ արդյունքներն համարժեք են։

     

     

    Բակալավրի պաշտպանություն և ավարտական ատեստավորում

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    ➜ Ամփոփիչ ատեստավորում

    Բակալավրիատի ավարտին ուսանողն անցնում է ամփոփիչ ատեստավորում։

    ➜ Մագիստրոսական թեզի պաշտպանություն

    Կրթական ծրագիրն ավարտվում է թեզի՝ ավարտական աշխատանքի պաշտպանությամբ։

     

     

    Ուսանողի իրավունքներ

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    ➜ Ուսման ընտրության ազատություն

    Ընտրել մասնագիտություն, ուսուցման ձև և մասնագիտացում։

    ➜ Ուսման ընդհատում կամ շարունակություն

     Ընդունելության և ուսումնառության ցանկացած փուլում ուսանողն ունի ուսումնառությունը դադարեցնելու կամ վերականգնելու իրավունք։

    ➜ Կրեդիտների փոխանցում

    Այլ բուհերում ստացած կրեդիտները կարող են փոխանցվել՝ համաձայնության հիման վրա։

    ➜ Ֆինանսական աջակցություն

    Իրավունք ունի ստանալ կրթաթոշակ, ուսանողական վարկ, ինչպես նաև վարձի փոխհատուցում։

    ➜ Համալսարանական կյանքի մասակցություն

    Կարող է մասնակցել կրթական գործընթացներին,  համալսարանի կառավարմանը, գիտահետազոտական աշխատանքներին, միջոցառումներին։

     

     

    Հատուկ իրավունքներ և աջակցություն

    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————

     

    ➜ Կրթաթոշակներ

    Պետական կրթաթոշակից բացի սահմանված են անվանական կրթաթոշակներ՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար։

    Բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողների համար սահմանված է  70-77․000 դրամ կրթաթոշակ՝ մի շարք մասնագիտությունների գծով։  

    ➜ Վարձավճարի փոխհատուցում

    Ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի լրիվ կամ մասնակի   հնարավորությունից։

    ➜ Փոխադրման հնարավորություն

    Բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում ուսանողը կարող է օգտվել շրջափոխման (ռոտացիա) իրավունքից  (մոգի արդյունքներով)։

     

    Դիմում-հայտի լրացման հետ կապված խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով +37410597069 հեռախոսահամարին կամ գրելով dimord@aspu.am էլ.հասցեին։

    Նշված կապի միջոցները գործում են միայն դիմում-հայտերի ընդունման համար ստորև նշված ժամկետներում և սահմանված աշխատանքային օրերին ու ժամերին։

    Կապ հաստատել՝

    +37410597069

    dimord@aspu.am

    Աշխ․ ժամեր՝ 09։30-16։30

  • Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
    ՀՊՄՀ
  • Համալսարան

    Մեր մասին

    Ընդունելություն

    Կրթություն

    Գիտություն և հետազոտություն

    ՀՊՄՀ աշխատակազմ

    Նորություններ

    Պրակտիկայի և կարիերայի կենտրոն

  • Ընդհանուր կապ

    • Տիգրան Մեծ 17

      +374 10 597049, +374 10 597000

      info@aspu.am, aspu.am@aspu.am

       

      Ընդունելության համար՝

      +374 10 597069

  • Արագ հղումներ

    Դիմի՛ր հիմա

    Թափուր հաստիքներ

    Հաճախ տրվող հարցեր

    Փաստաթղթեր

  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

  • Գաղտնիության քաղաքականություն
  • Cookie ֆայլերի օգտագործման քաղաքականություն
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան