Հրապարակումներ

Էրազմուս + կարողությունների զարգացման PROVE «Արժեքներին միտված կրթության խթանումը հարավային Կովկասում» նախագծի շրջանակում հրապարակվել են մի շարք մեդիա հոդվածներ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

«Արժեքներ և արժեքահեն կրթություն», Մայա Զիբզիբաձե

Հոդվածում Կովկասի համալսարանի դոցենտ Մայա Զիբզիբաձեն անդրադառնում է այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են արժեքահեն կրթության էությունը, արժեքների տարբեր խմբերի փոխառնչությունն ու դրանց զարգացման տեսական հիմքերը, ինչպես նաև ներկայացնում է այդ սկզբունքների գործնական կիրառման ուղիները լսարանային միջավայրում։

Հոդվածի ամբողջական տարբերակը հղումում

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

«Ինչպե՞ս ուսուցանել արժեքներ», Մայա Զիբզիբաձե

Հոդվածում հեղինակն անդրադառնում է արժեքների կրթության ոլորտի կարկառուն ներկայացուցիչների տեսություններին և դրանք դպրոցական պրակտիկայում կիրառելու հնարավորություններին։ Հենվելով Ժան Պիաժեի, Լոուրենս Կոլբերգի, Ջեյմս Ռեստի, Գեորգ Լինդի և Ժան-Լյուկ Պատրիի տեսական հիմքերի վրա՝ հեղինակն ընթերցողին քայլ առ քայլ ուղորդում է այն հիմնարար սկզբունքներով ու մեթոդաբանությամբ, որոնք օգտակար են լսարանում արժեքահեն կրթությունը խթանելու համար։

Հոդվածի ամբողջական տարբերակը հղումում

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

«Կամրջելով բարոյական փիլիսոփայությունն ու լսարանը. ինչպե՞ս 2017 թվականի հանդիպումը սկիզբ դրեց PROVE նախագծին», Թամար Մոսիաշվիլի

Հոդվածում կրթության փորձագետ և Իլիայի պետական համալսարանի դասախոս Թամար Մոսիաշվիլին կիսվում է իր անձնական փորձով և ներկայացնում PROVE նախագծի ստեղծման պատմությունը՝ գաղափարի ծննդից մինչև դրա կենսագործումը։ Թամար Մոսիաշվիլիի տեսանկյունն առանձնահատուկ է ու հետաքրքիր ոչ միայն այն պատճառով, որ նա իր անմիջական ներդրումն ունի PROVE նախագծի ստեղծման ու իրականացման գործում, այլև այն, որ նա գիտելիքահեն և արժեքահեն կրթության վերաբերյալ առաջին վրացալեզու ձեռնարկի համահեղինակն է։

Հոդվածի ամբողջական տարբերակը հղումում