-
«Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ». սա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի (ավագ դպրոց) կարգախոսն ու կրթության փիլիսոփայությունն է:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Վարժարանը սովորողների և սովորեցնողների համայնք է, որի մանկավարժական դավանանքը /կրեդոն/ միմյանց նկատմամբ հարգանքն ու համագործակցության գիտակցումն ու պատրաստակամությունն է, հավատը սովորողների ուժերի, հնարավորությունների, արժանիքների, օժտվածության և բացառիկության նկատմամբ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մեր աշխատանքի առանցքում սովորողն է, իսկ վերջնական նպատակը՝ մտածող, ստեղծարար ու գիտելիքը արժևորող քաղաքացի դաստիարակելը: Գիտելիքներով զինված մարդը ինքնավստահ է, ուժեղ, պաշտպանված ու նպատակասլաց: Նա չի երկնչում հայտնել իր կարծիքը, ազատ է տգիտության կապանքներից:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այո՛, գիտելիքը մեր աշխարհի բացարձակ արժեքն է: Այն մի զորեղ ուժ է, մի երկաթե ասպար, որն օգնում է մարդուն պայքարել դժվարությունների դեմ: Մարդկանց աշխատանքով ստացված, ամբարված գիտելիքները շարունակ աճում են, դառնում են ավելի խոր, լայն, ավելի ուժեղ ու հենարան են ծառայում մեր աշխարհայացքի, ընդունակությունների և ստեղծագործական ներուժի հետագա անվերջ զարգացման համար: Գիտելիքը մարդու ուղեկիցն է նրա անցնելիք ողջ ճանապարհի ընթացքում, և ինչպիսի հաջողությունների էլ մարդկությունը հասնի այդ փնտրտուքների բավիղներում, էլի կմնան որոնելու, բացահայտելու, ճանաչելու մեծ ու նոր աշխարհներ:
Պաշտոնական կայք՝ https://www.varjaran.am/
-
- Վարժարանում ուսուցումն անվճար է
✔ Հումանիտար
➜ Հայոց լեզու և գրականություն
➜ Պատմություն և հայոց լեզու
➜ Անգլերեն և հայոց լեզու
✔ Բնագիտամաթեմատիկական
➜ Մաթեմատիկա և ֆիզիկա
➜ Կենսաքիմիա
✔ Լրացուցիչ վճարովի կրթական ծառայություններ
➜ Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ➜ Պարարվեստ