- Օտար լեզուների ֆակուլտետ > Արտասահմանյան գրականության ամբիոն >
Արտասահմանյան գրականության ամբիոն
Արտասահմանյան գրականության ամբիոնը 1930-ական թվականների կեսերին առանձնացել է Բանասիրական ֆակուլտետի գրականությունների միացյալ ամբիոնից և վերանվանվել է 2013 թվականին։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում տարբեր ժամանակահատվածներում աշխատել են ճանաչված գիտնականններ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանը, պրոֆեսորներ` Պարույր Սահակյանը, Էդուարդ Նուրալովը, Կարլեն Մատինյանը, Տիգրան Սիմյանը և այլք:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը մշտապես ակտիվ մասնակցություն է ցուցաբերում գիտակրթական տարբեր միջոցառումների` արժանանալով պատվոգրերի և շնորհակալագրերի:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2007 թվականից ամբիոնը կազմակերպում է գիտաժողովներ, հրատարակում է նյութեր: Միջբուհական գիտաժողովներին մասնակցում են ՀՊՄՀ տարբեր ամբիոնների, ԵՊՀ-ի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի աշխատակիցներ, ինչպես նաև ՀՊՄՀ հայցորդներ և մագիստրոսներ:
Գիտաժողովի նյութերը զետեղվում են ամբիոնի տարեգրքերում: