Կայքը փորձարկման փուլում է։

Օտար լեզուների ուսուցման ամբիոն

Օտար լեզուների ուսուցման ամբիոնը նախկինում կոչվել է Արտասահմանյան լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկայի: 2012 թվականին ամբիոնը վերանվանվել է Անգլերեն լեզվի ուսուցման, իսկ 2017 թվականից՝ Օտար լեզուների ուսուցման:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի ուսումնադաստիարակչական և գիտամեթոդական գործառույթներն իրականացում է 20 դասախոս. 3 գիտությունների թեկնածու, դոցենտ, 2գիտությունների թեկնածու, 4 հայցորդ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնն իրականացնում է գիտամեթոդական հետազոտությունների համալիր աշխատանք` ներառելով օտար լեզուների դասավանդման ժամանակակից մեթոդաբանության, պահանջների և ռազմավարության բոլոր հիմնական դրույթները:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Իրականացնելով ուսումնամեթոդական գործունեություն համալսարանի բոլոր 10 ֆակուլտետներում՝ ամբիոնի դասախոսները դասավանդում են ուսուցման նորագույն մեթոդների և մոտեցումների կիրառմամբ, փորձում տեղայնացնել արտասահմանյան օրինակելի փորձը և լուծել ամբիոնի առաջ դրված խնդիրները: