- Համահամալսարանական ամբիոններ > Մանկավարժության ամբիոն >
Մանկավարժության ամբիոն
Ամբիոնի հիմնադրումը
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մանկավարժության ամբիոնը գործում է Մանկավարժական համալսարանի ստեղծման օրից։ Այսօր այն համահամալսարանական ամբիոն է, որտեղ աշխատում են մանկավարժական գիտությունների 3 դոկտոր, պրոֆեսորներ և 18 գիտության թեկնածու, դոցենտներ։ Նրանք դասավանդում են բակալավրիատում 33 առարկա, իսկ մագիստրատուրայում 29 առարկա։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվում է մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրությամբ և յուրաքանչյուր դասախոս տարեկան առնվազն պատրաստում է երկու գիտական հոդված կամ ուսումնամեթոդական ձեռնարկ։
Մեր նպատակն է
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Բարձրացնել կրթության որակն ու պատրաստել բանիմաց, ժամանակակից հասարակության և կրթության պահանջներին համապատասխան մրցունակ ուսուցիչներ և այլ մասնագետներ, պահպանել և շարունակել ազգային կրթության ավանդույթները, զարգացնել մանկավարժական գիտությունը, ուսումնասիրել առաջավոր մանկավարժական փորձը և այն տեղայնացնել մեր կրթական ծրագրերում, նաև դրական փորձը՝ բրոշյուրների տեսքով, հրատարակել ու տարածել։
Գիտական գործունեության
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Վերջին հինգ տարիներին ամբիոնին կից գործում էր «Մանկության ժամանակակից հիմնախնդիրների ուսումնասիրման» լաբորատորիան, որը հրատարակել է հինգ ուսումնամեթոդական ձեռնարկ Մանկավարժության կարևորագույն հիմնախնդիրների՝ ՏՀՏ–ների մանկավարժականացման, ուսուցման գործընթացում մեդիատեխնոլոգիաների կիրառման և առողջ ապրելակերպի դաստիարակության վերաբերյալ։
Ամբիոնը ունի իր հենակետային դպրոցները Երևանում։
Ամբիոնի ավանդույթները
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Քարոզների և սոցիալական հոլովակների համահամալսարանական մրցույթ՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
✔ Ուսանողների և ավագ դպրոցականների օլիմպիադա մանկավարժություն առարկայից։
✔ Դասախոս–ուսանող համատեղ կոնֆերանս, որտեղ ուսանողները ներկայացնում են իրենց հետազոտությունների արդյունքները:
✔ Մանկավարժական պրակտիկայի ընթացքում ուսանողների օգտագործած դիդակտիկ նյութերի ցուցահանդես։