- Համահամալսարանական ամբիոններ > Շախմատի և սպորտի ամբիոն >
Շախմատի և սպորտի ամբիոն
➜ 2011-2012 ուսումնական տարվանից բուհի Սպորտի ամբիոնում կազմակերպվեց շախմատ առարկայի ուսուցումը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ղեկավարությամբ։
➜ 2011թվականից «Շախմատը» ներառվեց ՀՀ հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարանների ուսումնական ծրագրում՝ որպես պարտադիր առարկա։ Ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2012-2013 ուստարվանից «Շախմատ» սկսեցին դասավանդել Սկզբնական կրթության ֆակուլտետում՝ տարրական դասարանների դասվարներին շախմատային գիտելիքներով զինելու համար։
➜ Մանկավարժական համալսարանն ունեցավ ուսուցիչների առաջին սերունդը, որոնք հաջողությամբ սկսեցին դասավանդել «Շախմատ» առարկան Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում:
➜ Ամբիոնին կից գործում է հրաձգարան, որտեղ անցկացվում են առանձին ուսումնական ժամեր՝ ուսանողների շրջանում ռազմական հմտություններ ձևավորելու համար։
Շախմատի և սպորտի ամբիոնի աշխատակազմ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————