- Համահամալսարանական ամբիոններ > Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն >
Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն
➜ «Փիլիսոփայություն» առարկայի դասավանդումը ՀՊՄՀ-ում իրականացվել է նախորդ դարի 40-ական թվականներից՝ Պատմության, Բանասիրական, ապա՝ Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում։
➜ Փիլիսոփայության և տրամաբանության համահամալսարանական ամբիոնը հիմնադրվել է 2012 թվականին, որը 2016 թվականին վերանվանվել է Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն:
➜ Ամբիոնի կազմում աշխատում են փիլիսոփայական գիտությունների երեք դոկտոր, երեք թեկնածու և մեկ դասախոս։
➜ 2011 թվականից ՀՊՄՀ-ում գործում է ՀՀ ԲՈԿ-ի 062 Փիլիսոփայության մասնագիտական խորհուրդը, որի նախագահն ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Ջիջյանն է։
Ամբիոնն ունի իր պաշտոնական հանդեսը՝ WISDOM գիտական պարբերականը (http://wisdomperiodical.com)։
➜ Ամբիոնին կից գործում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ՀՊՄՀ Մետափիլիսոփայության, փաստարկման և հայագիտության միջազգային ինստիտուտը, որն իրականացնում է «Փոխակերպական հասարակության հիմնախնդիրները․ մեթոդաբանական, պատմագիտական և լեզվաբանական տեսանկյուններ» բազային ծրագիրը։ Ինստիտուտի կազմում գործում է նաև Փիլիսոփայական հետազոտությունների գիտական լաբորատորիան։
➜ Ամբիոնը համագործակցում է մի շարք արտասահմանյան համալսարանների, միջազգային գիտահետազոտական կենտրոնների և հեղինակավոր միջազգային ամսագրերի հետ։
➜ Այն ակտիվորեն համագործակցում է նաև Հայոց փիլիսոփայական ակադեմիայի (https://apha.am/en/ ) հետ։
➜ Ամբիոնին կից գործում է Երիտասարդ փիլիսոփայի խմբակը, որի կազմում ներառված են ՀՊՄՀ ուսանողները, մասնավորապես՝ «Հասարակագիտություն» մասնագիտությամբ։
➜ Ամբիոնի ուսումնամեթոդական, գիտական և կրթության կազմակերպչական գործունեությունն արտացոլված է ամբիոնի բլոգում (http://chairoflogicphiloscult.wordpress.com)։