- Համահամալսարանական ամբիոններ > Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն >
Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն
Հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես Էկոլոգիայի և բնապահպանության ամբիոն, իսկ 2012 թվականից վերանվանվել Էկոլոգիայի և կայուն զարգացման:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը համալրված է բարձրորակ գիտամակավարժական կադրերով։ Կատարվում են ուսումնամեթոդական և գիտահետազոտական լուրջ աշխատանքներ՝ ՀՀ ԳԱԱ-ի գիտական կենտրոնների, լաբորատորիաների հետ համագործակցությամբ:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Բարձրորակ մասնագետներ պատրաստելուն է միտված նաև հետազոտական աշխատանքներում շրջակա միջավայրի գիտություններ մասնագիտության բաժնի ուսանողների ներգրավումը։
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի դասախոսները հեղինակ են մենագրությունների, մեթոդական ձեռնարկների և գիտական հոդվածների, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Նրանք մասնակցում են տեղական և միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների, ինչպես նաև հանդես են գալիս որպես հրավիրյալ դասախոսներ արտասահմանյան բուհերում: Ամբիոնի դասախոսները ներգրավված են տարբեր միջազգային ծրագրերում, անդամ են մի շարք միջազգային ու հանրապետական և ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող հանձնաժողովների:
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնին կից գործում է «Էկոլոգիական մոնիտորինգի և գնահատման» գիտական լաբորատորիա, որտեղ իրականացվում են հետևյալ հետազոտությունները ՝ ՀՀ հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վիճակի գնահատում (ծանր մետաղներով աղտոտվածության գնահատում), Սևանա լճի ավազանի կենսաբազմազանության գույքագրում, Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոց, հողերի աղտոտում, չեզոքացման մեթոդներ, Երևանի կանաչ տարածքները և օդի աղտոտումը փոշու մասնիկներով։