Կայքը փորձարկման փուլում է։

Անձնակազմի հաշվառման բաժին

Համալսարանի Անձնակազմի հաշվառման բաժինը 1969-2010 թթ-ին ղեկավարել է Մարիետա Վարդանյանը: 2010-ից կադրերի բաժինը ղեկավարում է Անժելա Թորոսյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2012 թվականից ստորաբաժանումը վերանվանվել է անձնակազմի հաշվառման բաժին: Ներկայումս բաժնում աշխատում են Սեդա Մանուկյանը, Գայանե Նազարյանը և Ռուզաննա Աբրամյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բաժինը կազմակերպում է աշխատանքի ընդունման, տեղափոխության, աշխատանքից ազատման գործընթացը, նոր ընդունվողների անձնական գործերի ժամանակին կազմումը, համալսարանի աշխատողների անձնական գործերի հաշվառումը և պահպանումը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ստորաբաժանումը հսկողություն է սահմանում կադրերի տեղափոխության, դեկանատների, ամբիոնների, լաբորատորիաների, բաժինների և առանձին ծառայությունների ընտրության, քննարկում աշխատանքային իրավունքների վերաբերյալ անձնակազմի հաշվառման բաժին ուղարկվող դիմումները և նամակները, ձևակերպում է համալսարանի աշխատակիցների բոլոր տեսակի արձակուրդները:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բաժինը վարում է բոլոր աշխատակիցների անձնական աշխատանքային և վիճակագրական հաշվառում, գրանցում, կազմակերպում է Համալսարանի բոլոր տարակարգերի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթների աշխատանքները, ինչպես նաև ստեղծում անձնակազմին վերաբերող տվյալների համակարգչային բազա:

Կապ հաստատել՝

+37410 59 70 84

hr@aspu.am