Կայքը փորձարկման փուլում է։

Արխիվ

Մանկավարժական համալսարանի արխիվը որպես ինքնուրույն կառուցվածքային բաժին գործում է 1964 թվականի ապրիլի 4-ից, որի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է Արխիվի  ղեկավարը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Արխիվում պահպանվում են բուհի բոլոր ֆակուլտետների շրջանավարտների, մագիստրոսների, աշխատակիցների, ասպիրանտների, հայցորդների անձնական գործերը՝ սկսած 1960 թվականից, ուսանողների և աշխատակիցների հրամանագրքերը՝ սկսած 1935 թվականից։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Արխիվում պահպանվում են նաև աշխատակիցների աշխատավարձերի ցանկերը, շրջանավարտների գնահատականների տեղեկագրերն ու ամփոփագրերը։

 

Բաժին հանձնված յուրաքանչյուր գործ ցուցակագրվում,  արխիվացվում և պահպանվում է։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Արխիվը շրջանավարտներին է վերադարձնում իրենց ատեստատները, դիպլոմի միջուկները, տալիս տեղեկանքներ՝ աշխատանքային ստաժի, ասպիրանտական մինիմումների վերաբերյալ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Արխիվը պատասխանում է ՀՀ Ոստիկանության կադրերի վարչության, Անձնագրային և վիզաների վարչության, սոցիալական բաժինների, ինչպես նաև Միջազգային կրթական ծրագրերի հարցումներին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Այն սերտորեն համագործակցում է բուհի թանգարանի հետ՝ տրամադրելով ֆակուլտետների և ամբիոնների հիմնադրման, պատմության վերաբերյալ նյութեր:  

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Արխիվը նախապատրաստում և կազմակերպում է նաև մշտական պահպանության փաստաթղթերի՝ Ազգային արխիվին հանձնման աշխատանքները։ 

Կապ հաստատել՝

+37410 59 70 55

archive@aspu.am