- ԱՀԳՅ >
ԱՀԳՅ
—————————————————————————————————————————————————————————————————————————————————
Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման (ԱՀԳՅ) մշակման շրջանակը հատուկ հարմարեցված նորարարական նախագիծ է առողջ ծերացման և վերականգնմանը նպաստելու համար, որն իրականացվում է Լյուցեռնի համալսարանի (Շվեյցարիա) և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) (Հայաստան) համագործակցության արդյունքում, ինչպես նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ։
Իրականացվելու է իրագործելիության հետազոտություն նպատակ ունենալով՝
➜ Հիմք նախապատրաստել Հայաստանում ԱՀԳՅ-ի ներդրման համար
➜ Սովորել, թե ինչպես իրականացնել ԱՀԳՅ ծրագրեր, որոնք նպաստում են առողջ ծերացմանը վերականգման միջոցով եվրոպական և Կենտրոնական Ասիայի ՑՄԵՈՒԵ-ներում:
➜Երկամյա դասընթացները ոլորտի մասնագետների համար կազմված 6 օֆլայն դասընթացների և Զանգվածային բաց առցանց դասընթացից (MOOC)։
Դասընթացների գրաֆիկը և մանրամասները՝
⤷ 2024թ. նոյեմբերի 1-2
Թեմա: «Առողջապահական քաղաքականության և համակարգերի հետազոտության մեթոդներ», Դոկտոր Դիմա Թուհամի
⤷ 2025թ. հունվարի 17-18
Թեմա: «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման ներածություն», դասընթացավար՝ դոկտոր Սառա Մանթվիլ
⤷ 2025թ. մարտի 14-15
Թեմա: «Որոշումների կայացմանն աջակցելու համար քաղաքականության ամփոփագրերի մշակում», դասընթացավար՝ դոկտոր Նիկոլա Դիվանի
⤷ 2025թ. ապրիլի 11-12
Թեմա: «ՖՄԴ-ն վերականգնողական աշխատանքներում», դասընթացավար՝ Դոկտոր Ռոքսաննե Մարթիզ
⤷ 2025թ. մայիսի 15-16
Թեմա: «Ինչպե՞ս կարող է վերականգնողական աշխատանքը օգտագործվել առողջ ծերացումը խթանելու համար», դասընթացավար՝ դոկտոր Վանեսսա Սեյխաս
⤷ 2025թ. հուլիսի 15-16
Թեմա: «Հաշմանդամությունը և գործիքակազմը», դասընթացավար՝ դոկտոր Ջերոմի Բիկենբախ
⤷ Մեկնարկը Նոյեմբերի 3, 2025թ - տևողությունը 6 շաբաթ
Առցանց դասընթաց՝ «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացում (ԱՀԳՅ)- ծերացում, վերականգնում, նորարարություն, համակարգեր, ներգրավվածություն (ԾՎՆՀՆ)»
Դասընթացը բաց է ոլորտի մասնագետների համար։ Մանրամասների համար սեղմել այստեղ։
Ծրագրի համագործակցողներ
—————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Լյուցերնի համալսարան (Շվեյցարիա)
⤷ Գլոբալ առողջապահական համակարգերում վերականգնողական կենտրոն
⤷ Շվեյցարական ուսումնական առողջապահական համակարգեր
➜ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (Հայաստան)
⤷ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
⤷ Ներառական համայնքի և հաշմանդամության խնդիրների հետազոտական կենտրոն
➜ ԱՀԿ Եվրոպա և ԱՀԿ հայաստանյան գրասենյակը