- Նախագծեր >
Ընթերցանության հմտությունների զարգացում՝ տեղեկատվական ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների միջոցով
Ծրագիրը համաֆինանսավորում են Չեխիայի Հանրապետությունը, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունները՝ Վիշեգրադ դրամաշնորհների միջոցով, Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի առաքելությունն է խթանել կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարները Կենտրոնական Եվրոպայում։
Ծրագրի նպատակն է տեղեկատվության ընկալման և վերլուծության ինտեգրված մեթոդների միջոցով զարգացնել ընթերցանության հմտությունները, տարածել և փորձարկել արդեն իսկ մշակված ընթերցանության կարողությունների զարգացմանն ուղղված միջամտությունների ծրագիրը (IP)։
Ծրագիրը հիմնված է վերջին տարիների գիտահետազոտական արդյունքների վրա, որոնցում բացահայտվել են ընթերցանության կարողությունների զարգացման հիմնական կանխատեսիչները։ Այս նորարարական նյութերը մշակվել են եվրոպական մի քանի լեզուներով՝ ներառյալ մայրենի (սլովակերեն, հունգարերեն) և օտար լեզուները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն)։
Ծրագրի համակարգողը Սլովակիայի Կոնստանտին փիլիսոփայի անվան Նիտրայի համալսարանն է։
Գործընկերն են՝ Խաչատուր Աբովյանի անվան հյակական պետական մանկավարժական համալսարանը, Պրահայի տնտեսագիտության և բիզնեսի, Լեհաստանի Բիելսկո-Բյալայի, Հունգարիայի Էստերհազ Կարոլի կաթոլիկ և Ալբանիայի Ալեքսանդր Մոյսիուի համալսարանները։
Հայաստանում և Ալբանիայում ծրագիրը կիրականացվի համապատասխան աշխատարանների, դասընթացների և փորձնական ուսուցման միջոցով՝ նպատակ ունենալով բարելավել ինչպես օտար և մայրենի լեզվի ուսուցիչների մեթոդական կարողությունները, այնպես էլ սովորողների ընթերցանության հմտությունները։ Բացի դրանից, ծրագիրը կնպաստի կեղծ տեղեկատվության ճանաչմանը, քննադատական վերլուծության և տվյալների արժանահավատության գնահատման կարողությունների զարգացմանը: