Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոն
Որակի ապահովման և զարգացման կենտրոնը համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում է, որի առաքելությունն է աջակցել կրթության որակի շարունակական բարելավմանը, համալսարանի ռազմավարական զարգացմանը և ապացույցների վրա հիմնված կառավարչական որոշումների կայացմանը։
Կենտրոնի նպատակն է զարգացնել համալսարանի ներքին որակի ապահովման համակարգը, գնահատել կրթական ծրագրերի և ուսումնական գործընթացների արդյունավետությունը, բացահայտել բարելավման հնարավորությունները և նպաստել համալսարանի ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացներին։
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են՝
- կրթական ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը և ներքին աուդիտը,
- ուսումնական պլանների, ուսումնառության արդյունքների և գնահատման համակարգերի վերլուծությունը,
- դասավանդման, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի որակի գնահատումը,
- ուսանողների, դասախոսների և այլ շահակիցների հարցումների կազմակերպումն ու արդյունքների վերլուծությունը,
- կրթական ծրագրերի միջազգային համեմատական ուսումնասիրությունների (benchmarking) իրականացումը,
- հավատարմագրման գործընթացների մեթոդական և վերլուծական աջակցությունը,
- որակի ապահովման քաղաքականությունների, ընթացակարգերի և մեթոդական գործիքների մշակումը,
- համալսարանի ղեկավարությանը և ակադեմիական ստորաբաժանումներին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը։
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է օբյեկտիվության, թափանցիկության, ակադեմիական ազնվության, համագործակցության, պատասխանատվության և շարունակական բարելավման սկզբունքներով՝ սերտ համագործակցելով ֆակուլտետներում և ամբիոններում նշանակված որակի պատասխանատուների հետ։
Կենտրոնի կողմից իրականացվում են կրթական ծրագրերի ինքնարժեքի հաշվարկ, ուսումնական պլանների (workload) քանակական վերլուծություն, կրթական ծրագրերի միջազգային բենչմարքինգ, դասալսումներ, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի որակի մշտադիտարկում, ուսանողների, դասախոսների և ակադեմիական ստորաբաժանումների ղեկավարների հարցումներ։
Մշակվել են հավատարմագրման առաջարկությունների իրականացման գործողությունների ծրագիր և կրթական ծրագրերի ներքին աուդիտի մեխանիզմներ։