Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժին

Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժինը համալսարանի ուսումնադաստիարակչական գործունեություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում է։ Այն գործում է 2007 թվականի ապրիլից, որի  գործունեությունն ուղղված է ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը, ընդունելության գործընթացի վերաբերյալ խորհրդատվությանը և բուհերի ընդունելության քննություններին արդյունավետ նախապատրաստմանը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

ՀՊՄՀ գիտական խորհրդի 2026 թվականի փետրվարի որոշմամբ՝ Դիմորդների ներգրավման բաժինը վերանվանվել է Դիմորդների ընդունելության և նախապատրաստական ծրագրերի բաժին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բաժինը կազմակերպում է նախապատրաստական երկարաժամկետ (հնգամսյա) և կարճաժամկետ (եռամսյա արագացված) դասընթացներ ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների համար՝ համալսարանում իրականացվող բոլոր մասնագիտությունների ընդունելության քննական առարկաներից։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Հնգամսյա դասընթացներն իրականացվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա հոկտեմբեր-փետրվար, իսկ արագացված դասընթացները՝ մարտ-մայիս ամիսներին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Դասընթացների ավարտին իրականացվում է ունկնդիրների գիտելիքների գնահատում 20 միավորանոց սանդղակով։ Հաջողությամբ ավարտած ունկնդիրներին տրվում է սահմանված նմուշի վկայական և դրա ներդիրը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Նախապատրաստական ծրագրերի բովանդակության և որակի ապահովման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հանրակրթական առարկաների գծով ձևավորվում է փորձագիտական խորհուրդ, որը հաստատվում է համալսարանի ռեկտորի հրամանով։

Կապ հաստատել՝

+37410 59 70 94

prepdep@aspu.am