Պրակտիկա
Ուսանողների մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է ՀՊՄՀ-ի և կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա: Պրակտիկան կազմակերպվում է 10 ֆակուլտետում՝ բոլոր մասնագիտական կրթական ծրագրերով: Ժամկետները հիմնականում նույնն են բոլոր ֆակուլտետներում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2013 թվականից Մանկավարժական համալսարանում ներդրվել է շարունակական մանկավարժական պրակտիկայի նոր մոդել և պրակտիկայի թղթապանակի կիրառման ընթացակարգ: Նշված նորարության շրջանակներում ուսանողները պրակտիկայի ընթացքում կիրառում են թղթապանակներ, որոնցում ամփոփում են նրանց անհատական և թիմային աշխատանքի, իրավիճակային վերլուծության և գործունեության իքնավերլուծության արդյունքները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ-ում իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները.
✔ Ուսումնական պրակտիկա
Միտված է զարգացնելու բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողների գիտելիներն ու կարողությունները իրենց մասնագիտական ոլորտներում:
✔ Մանկավարժական պրակտիկա
Միտված է զարգացնելու մանկավարժական գործունեությունը իրականացնելու կարողությունը:
✔ Մանկավարժահետազոտական պրակտիկա
Միտված է մագիստրոսական կրթական ծրագրով սովորողների մանկավարժական գործունեությունն իրականացնելու կարողությունների զարգացմանը: Կազմակերպվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, հոգեբանական կենտրոններում:
✔ Հետազոտական պրակտիկա (ուսումնական պրակտիկայի տեսակ)
Կազմակերպվում է անհատական կարգով, բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից և բովանդակությունից:
✔ Բակալավրի կրթական ծրագրում պրակտիկայի յուրաքանչյուր շրջափուլ ավարտվում է պրակտիկայի արդյունքների պաշտպանությամբ, որոնց արդյուքները ներգրավվում են ամփոփիչ ատեստավորման համակարգում: Պրակտիկայի պաշտպանության արդյունքները գնահատվում են 100 միավորային համակարգով:
✔ Գնահատվում են 4 չափանիշներով և գնահատման բաղադրիչներով.
✔ 25% Առաջին բաղադրիչ՝ մասնակցություն և ակտիվություն:
✔ 25% Երկրորդ բաղադրիչ՝ գործնական կարողություններ:
✔ 10% Երրորդ բաղադրիչ՝ համագործակցային կարողություն:
✔ 40% Չորրորդ բաղադրիչ՝ պրակտիկայի պաշտպանություն:
✔ Ֆակուլտետի կողմից բոլոր շրջափուլերի վաստակած միավորները հաշվարկվում են որպես միջին թվաբանական: Բոլոր շրջափուլերից վաստակած արդյունքների միջին թվաբանականը ֆակուլտետի կողմից փոխանցվում է ակադեմիական տեղեկագիր: 20% մասնաբաժին (ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգ, կետ 25):