Թադևոսյան Արթուր Արմենի
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ/Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Թադևոսյանը ՀՊՄՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանն է։
Մաթեմատիկ-ինֆորմատիկ է։ Գիտական հետաքրքրություններն են՝ tեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, ցանցային տեխնոլոգիաներ և դասավանդման մեթոդիկա։
Նա թեկնածուական ատենախոսությունները պաշտպանել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող մասնագիտական խորհրդում։
2011 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում:
2013 թվականին հանձնել է Միջազգային որակավորման քննություն, Cisco Certified Network Associate (CCNA) industrial, (Certificate Verification № 415931602425ASCJ)
2004 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի «Մանկավարժության ապագա» մրցանակի, իսկ 2022 թվականին պարգևատրվել է «Մանկավարժական համալսարան» մեդալով:
23 գիտական հոդվածի և 3 գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ է։