Կայքը փորձարկման փուլում է։

Միքայելյան Արմինե Վալերիի

Դեկանի տեղակալ՝ գիտության և միջազգային համագործակցության գծով, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սկզբնական կրթության ֆակուլտետ/Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Դասավանդվող առարկաներ
«Մայրենիի ուսուցման հիմունքներ» ԲԿԾ
«Մայրենի լեզու և դասավանդման մեթոդիկա» ԲԿԾ
Ընտրովի դասընթաց՝ «Ներառական կրթության հիմնախնդիրը և նրա լուծմանը նպաստող մանկավարժահոգեբանական սկզբունքները» ՄԿԾ

Գիտական հետաքրքրություններ

  • Մայրենիի ուսուցման մեթոդները տարրական դպրոցում ներառական կրթության պայմաններում
  • Մայրենիի ուսուցման մեթոդիկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար
  • Տարրական դպրոցում գործող դասագրքերի հարմարեցումներ ԿԱՊԿ ունեցող երեխաների համար


Անդամակցություն

2015թ.-ից առ այսօր ՀՊՄՀ-ի սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի անդամ:
 

Կրթություն
• 2015թ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, թեկնածուական ատենախոսության պաշտպանություն «Հայերենի ուղղագրության ուսուցման առանձնահատկությունները օժանդակ դպրոցում» թեմայով
• 1994-98թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ
• 1986-1991թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի տարրական կրթության ֆակուլտետի դեֆեկտոլոգիայի բաժնի շրջանավարտ


Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն՝ գերազանց
Անգլերեն՝ բավարար