Կայքը փորձարկման փուլում է։

Հարությունյան Մարիաննա Ռուբենի

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ/Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը  ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն է։


Նա էրգոթերապիայի փորձառու մասնագետ է, 2021-ից ղեկավարում է Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը, համակարգել է մի շարք եվրոպական ծրագրեր՝ ներառյալ Erasmus+ «T4GREEN», BOOST, «Better Teaching for Better Future» և մի շարք այլ ծրագրեր։

Մագիստրոսական կրթությունն ստացել է Ամստերդամի Էրգոթերապիայի եվրոպական ակադեմիայում, ուսումը շարունակել է Հոլանդիայի և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունում և այժմ դոկտորանտ է Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում։

 

Նա «Հատուկ կրթության հայկական հանդես»-ի գլխավոր խմբագիրն է և 2018-ից ղեկավարում է ՀՊՄՀ-ի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը»։ Հեղինակ է շուրջ 37 գիտական հոդվածի։