Շողերյան Սիրինե Արմենի
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ/Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրինե Շողերյանը ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է։
Նա էկոլոգիական կառավարման, ինչպես նաև մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ոլորտի փորձառու մասնագետ է։ 2022թվականից ՀՊՄՀ-ի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է:
2023 թվականից՝ Էկոլոգիական մոնիտորինգի և գնահատման գիտական լաբորատորիայի ղեկավարը:
Բնապահպանական, առողջապահական և գյուղատնտեսական միջազգային ծրագրերի փորձագետ, ինչպես նաև բուհական միջազգային ծրագրերի մասնագետ է:
Սիրինե Շողերյանը մագիստրոսական կրթություն է ստացել Միջերկրածովյան գյուղատնտեսական առաջադեմ ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի Խանիայի Միջերկրածովյան գյուղատնտեսական ինստիտուտում:
Ոլորտի ճանաչված մասնագետը նաև Հանրային խորհրդի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովի անդամ է:
Շուրջ 35 գիտական հոդվածի և 4 գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ է։