Կայքը փորձարկման փուլում է։

Պետրոսյան Ռուզաննա Համբարձումի

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոն


Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուզաննա Պետրոսյանը 2013 թվականից Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանն է:


Կառավարման հոգեբանության, ինչպես նաև սոցիալական հոգեբանության և իրավաբանական հոգեբանության փորձառու մասնագետ է։


2022 թվականից ՀՊՄՀ-ի Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։ Համակարգել և համակարգում է ֆակուլտետում կրթական, գիտական, միջազգային գործունեությունը, հոգեբանական փորձաքննությունների ուղղությամբ իրականացվող ծրագրերը:


Ռուզաննա Պետրոսյանը մագիստրոսական կրթություն է ստացել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ կառավարման հոգեբանություն մասնագիտությամբ։


Ոլորտի ճանաչված մասնագետը Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի խորհրդի անդամ է, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Խարկովի ազգային մանկավարժական համալսարանի «Ժամանակակից գիտական հետազոտությունների մեթոդաբանություն» ամսագրի խմբագրական խորհրդի, ինչպես նաև Ալմաթիի Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ Է:


Շուրջ 60 գիտական հոդվածի, 2 մենագրության և 6 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։