Կայքը փորձարկման փուլում է։

Գևորգյան Սրբուհի Ռաֆիկի

ՀՊՄՀ ռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ/Կիրառական հոգեբանության ամբիոն


Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը 2022 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորն է։


Սրբուհի Գևորգյանը ճանաչված մասնագետ է կրթության և հոգեբանության ոլորտում։


Նախքան ռեկտորի պաշտոնում ընտրվելը՝ զբաղեցրել է բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը, եղել Հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ։


Մասնակցել է մի շարք կրթական և հետազոտական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը։


Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է սոցիալական, հաղորդակցման, տարիքային և մանկավարժական հոգեբանության հիմնախնդիրները: Դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Պետծառայողների փոխազդեցության հոգեբանական հիմքերը դժվար կոնֆլիկտածին իրավիճակներում» թեմայով։


Եվրոպայի հոգեթերապևտների լիգայի, ՀՀ Ռազմական կրթություն հայեցակարգի մշտական հանձնաժողովի անդամ է, Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, EDUCATION POLICY, MANAGEMENT AND QUALITY (ISSN 2029-1922) միջազգային ամսագրի հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ (վկայական)։


2016 թվականից առ այսօր՝ Հոգեբանություն 064 մասնագիտական խորհրդի նախագահ է, իսկ 2020 թվականից՝ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր։


Հեղինակ և համահեղինակ է հինգ ուսումնամեթոդական ձեռնարկի, մեկ բառարանի,  ավելի քան 100 գիտական հոդվածի: