- PROVE >
ERASMUS+ PROVE «ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄԻՏՎԱԾ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՈՒՄ»
PROVE նախագիծը նպատակ ունի ինտեգրել արժեքային կրթությունը Հարավային Կովկասի բարձրագույն կրթական համակարգերում՝ խթանելով ներառական, էթիկական և պատասխանատու հասարակությունների ձևավորումը։
Նախագծի առանձնահատկությունները
- Համագործակցություն առանց սահմանների – Եվրոպական միության և Հարավային Կովկասի երկրների բուհերի միջև փորձի և լավագույն մեթոդների փոխանակում։
- Ուսումնական ծրագրերի զարգացում – Արժեքների վրա հիմնված կրթության ներառումը ակադեմիական ծրագրերում՝ հասարակական արդի մարտահրավերների՝ բազմազանության, արդարության և էթիկական առաջնորդության լուծման համար։
- Կարողությունների հզորացում – Հարավային Կովկասի համալսարաններում որակյալ կրթության ապահովման համար ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
- Կայուն ազդեցություն – Արժեքային կրթության երկարաժամկետ ինտեգրման ապահովում գործընկեր բուհերում։
PROVE նախագիծը նպաստում է սոցիալապես պատասխանատու և համերաշխ հասարակությունների ձևավորմանը՝ կրթության միջոցով սերմանելով ազնվություն, սոցիալական արդարություն և միջմշակութային փոխըմբռնում։
Նախագծի հիմնական խնդիրները
1.Արժեքային կրթության ինտեգրում – Մշակել ուսումնական ծրագրեր և մեթոդոլոգիաներ, որոնք ընդգրկում են համընդհանուր արժեքներ, էթիկա և սոցիալական պատասխանատվություն։
2.Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում – Աջակցել բուհերին կայուն և արդյունավետ արժեքային կրթության մատուցման գործընթացում։
3.Տարածաշրջանային համագործակցության խթանում – Ամրապնդել կապերը Հարավային Կովկասի և ԵՄ կրթական կառույցների միջև՝ սոցիալական մարտահրավերներին համատեղ դիմակայելու նպատակով։
4.Հասարակական ազդեցության խթանում – Ուսանողներին և դասախոսներին տրամադրել գործիքներ, որոնք կօգնեն նրանց դառնալ էթիկական առաջնորդներ իրենց համայնքներում։
Ակնկալվող արդյունքները
1․Նոր կամ վերանայված ուսումնական ծրագրեր, որոնք ընդգրկում են արժեքային կրթության սկզբունքներ։
2․Դասախոսների կարողությունների զարգացում՝ արժեքային կրթությունը դասավանդելու ուղղությամբ։
3․Գործընկեր բուհերի միջև համագործակցության և ցանցային կապերի ամրապնդում։
4․Ուսանողների տեղեկացվածության բարձրացում՝ էթիկական և ներառական մոտեցումների վերաբերյալ։
5․Կայուն մեխանիզմների ստեղծում՝ Հարավային Կովկասի բարձրագույն կրթական հաստատություններում արժեքային կրթության ներդրման համար։
Համակարգող` Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավի պետական համալսարան, Թելավի, Վրաստան
ՀՀ Գործընկերներ
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Եվրոպական գործընկերներ
- Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիա, Զալցբուրգ, Ավստրիա
- Լինցի Թեմի մասնավոր մանկավարժական համալսարան, Լինց, Ավստրիա
- Արևմտյան Մակեդոնիայի համալսարան, Կոզանի, Հունաստան
Այլ գործընկերներ
- Իլիայի պետական համալսարան, Թբիլիսի, Վրաստան
- Կովկասի համալսարան, Թբիլիսի, Վրաստան
- Խազարի համալսարան, Բաքու, Ադրբեջան
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան, Բաքու, Ադրբեջան