Գևորգյան Մարիամ Գագիկի
Ուսանողական տարիները ոչ միայն փորձությունների շրջան են, այլև կարևոր փուլ, որը լայն հնարավորություններ է ստեղծում անձնական և մասնագիտական աճի համար։ Իմ սեփական փորձը դրա լավագույն ապացույցն է:
Իմ հաջողության պատմության հիմնաքարն ու գլխավոր երաշխավորը հանդիսացել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն ինձ համար բացեց միջազգային կրթական զարգացման դռները դեռևս ուսանողական առաջին տարիներից:
Բուհի ընձեռած բացառիկ հնարավորության շնորհիվ ես մասնակցեցի Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի «Աշնանային դպրոց» ծրագրին, որտեղ ստացած արժեքավոր գործնական փորձառությունը դարձավ իմ գիտական մոտիվացիայի գլխավոր աղբյուրը:
Մեր համալսարանի տված ամուր հիմքն ու հավատը սեփական ուժերի հանդեպ ինձ առաջնորդեցին դեպի նոր բարձունքներ։ Այսօր ես Սոցիալական հոգեբանության ասպիրանտ եմ, աշխատում եմ ՀՊՄՀ-ի դպրոցում ու վարժարանում և պատրաստվում եմ մեկնել Իսպանիայի Ռովիրայի և Վիրժիլյայի համալսարան՝ «Erasmus+» ծրագրով՝ հետազոտական աշխատանք իրականացնելու և միջմշակութային փորձառություն ձեռք բերելու։
Այս ամենը ցույց է տալիս, որ հարազատ բուհի ընձեռած յուրաքանչյուր հնարավորություն կարող է կարևոր դեր ունենալ մասնագիտական և գիտական առաջընթացի ճանապարհին: