Մկրտչյան Հայկ Հովհաննեսի
ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։
Հետահայաց հիշում է՝ 2001 թվականին, բուհական ընդունելության հայտը լրացնելիս է, անկախ իր կամքից, հետաքրքրվել թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն մասնագիտությամբ։ Խոստովանում է՝ հետաքրքրությունը մինչ օրս չի մարել․ ամեն անգամ թանգարանային որևէ նախագիծ, ծրագիր իրականացնելիս, մտածում է՝ ինչ երջանիկ է, որ աշխատում է մասնագիտությամբ և որ հաջողել է։
Հայկ Մկրտչյանը մասնագիտական գործունեությունը սկսել է բուհն ավարտելուց անմիջապես հետո, երբ աշխատանքի առաջարկ է ստացել Երևանի պատմության թանգարանից։ Հենց այստեղից էլ սկսվել է թանգարանային խորհրդավոր աշխարհում նրա երկար ու հետաքրքիր ճանապարհորդությունը:
2005 թվականից սկսած աշխատել է մայրաքաղաքի տարբեր թանգարաններում, մշակութային կազմակերպություններում, մասնավոր հիմնադրամներում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, համակարգել տեղական և միջազգային նշանակության նախագծեր, հնարավորություն ունեցել շրջագայել 3 տասնյակից ավելի երկրներում՝ շփել և աշխատել տարբեր թանգարանների մասնագետների հետ:
Մասնագիտական ճանապարհի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայկ Մկրտչանը համարում է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեին միանալը, ինչն էլ դարձավ մասնագիտական կարևոր ձեռքբերումների հարթակ:
«ԻԿՕՄ Հայաստանի շնորհիվ սկսվեց միջազգային համագործակցության բնագավառում իմ կարևոր ձեռքբերումների շրջանը, երբ հրավիրեցին անդամակցել ԻԿՕՄ Մարքեթինգի և հանրահռչակման միջազգային խորհրդին։ Այստեղ հնարավորություն ունեցավ ոչ միայն աշխատել, այլև նորից սովորել փորձառու և հեղինակավոր կազմակերպությունների մասնագետներից։ Այդ ճանապարհի լավագույն կանգառներից մեկը «Զարգացող մարտահրավերներ. տեխնոլոգիա, նոր հազարամյակի սերունդ, հակասություններ» միջազգային գիտաժողովի կազմակերպումն էր Երևանում»,- նշեց Հայկ Մկրտչյանը:
Մասնագիտական ձեռքբերումների ճանապարհը Հայկ Մկրտչյանին տարավ Բրիտանական թանգարան, որտեղ առիթ ունեցավ ոչ միայն անցնել երկարատև վերապատրաստում, այլև հրավիրվեց հետ Լոնդոն՝ համակարգելու Բրիտանական թանգարանի կազմակերպված ամենամյա վերապատրաստման ծրագիրը։ Նա շուրջ 5 ամիս աշխատեց Բրիտանական թանգարանում:
Հայկ Մկրտչյանը 2019-2021 թվականներին եղել է նախարարի տեղակալի օգնական՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ինչը
բացառիկ հնարավորություն էր իրագործելու բազմաթիվ ծրագրեր և նախագծեր։
Մասնավորապես՝ նա համակարգել է անշարժ և շարժական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված մի շարք կարևոր նախագծեր։ Այդ ընթացքում հնարավորություն է ունեցել իր մասնագիտական գիտելիքները հարստացնել ԱՄՆ դեսպանության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանակներում, ինչի շնորհիվ շուրջ 20 օր մասնագիտական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ 5 նահանգների հեղինակավոր կազմակերպություններում և թանգարաններում:
2019-2023 թվականների հնարավորություն է ստացել կրթությունը շարունակել Բրիտանական Շեֆիլդի համալսարանի Ընդհանուր կառավարման ֆակուլտետում՝ ստանալով բիզնեսի մագիստրոսի աստիճան:
2022 թվականին առաջարկ է ստացել մասնագիտական ներուժը փորձել «IdEA» հիմնադրամում և աշխատանքի բերումով տեղափոխվել է Դիլիջան, որտեղ համակարգել է ԵՄ ֆինանսավորվող «Կարիֆաբրիա» նախագիծը՝ մշակույթի և բիզնեսի ներդաշնակեցման, Երևանից դուրս նախատեսվող մեգանախագծի մասին։
2024-25 թվականներին աշխատել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամում, որտեղ ղեկավարել է միջազգային հարաբերությունների բաժինը: Լինելով ԱՄՆ դեսպանության «Միջազգային այցելու» ծրագրի շրջանավարտ՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին հիմնադրամի և ԱՄՆ դեսպանության համագործակցության շրջանակներում կազմակերպել է 10 թանգարանների տնօրենների այցելության ծրագիր՝ ԱՄՆ: