Գալստյան Աշոտ Վոլոդյայի
Բանասիրական ֆակուլտետ/Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդկայի ամբիոն
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկանն է:
Սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ), այնուհետև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում:
Գիտական հետաքրքրությունները՝ մշակութային ժառանգություն, տեքստի ոճաբանություն և խոսքի զարգացման հիմնախնդիրներ, հաղորդակցական իրավիճակների մեթոդաբանություն:
Դպրոցական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ է:
Վերապատրաստումներ է իրականացրել ՀՀ և Սփյուռքի դպրոցների ուսուցիչների համար (Մարսելի «Խաչատուր Աբովյան» վարժարան, Սևիլիայի «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոց):
Ոլորտի ճանաչված մասնագետը «Հայագիտական հանդես» ամսագրի գլխավոր խմբագիրն է: «Գիտական տեղեկագիր», «Լեզու և լեզվաբանություն», «Ջահուկյանական ընթերցումներ» հանդեսների խմբագրական խորհրդի անդամ է:
Աշոտ Գալստյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտական խորհրդի անդամ է:
Նրա գիտական ղեկավարությամբ չորս հայցորդ դարձել է գիտությունների թեկնածու։
Հեղինակ է 4 և համահեղինակ 10 գրքերի, շուրջ 150 հոդվածի: