Հովհաննիսյան Էդգար Գագիկի
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ/Հայոց պատմության ամբիոն
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը 2015 թվականից ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանն է:
Մասնագիտությամբ պատմաբան է․ գիտական հետաքրքրությունների շրջանակն առնչվում է Հայկական սփյուռքի պատմության, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատմության հարցերին:
Էդգար Հովհաննիսյանը երկար տարիներ դասավանդում է նույն ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնում։ Բացի հայաստանյան գիտակրթական հաստատություններից, դասավանդել է նաև արտասահմանյան մի շարք համալսարաններում, այդ թվում՝ Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ, Գերմանիայի Լայպցիգի, Մեծ Բրիտանիայի Կիլի, Աթենքի Ազգային և Կապոդիստրիան և այլն։ Հրավիրյալ դասախոս է հայագիտական և պատմագիտական կենտրոններում։
Վերջինիս ակտիվ գործունեության արդյունքում՝ 2016 թվականին Բուդապեշտի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում բացվել է Հայագիտության ամբիոն:
Մի շարք մասնագիտական խորհուրդների անդամ է, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական, Հայաստանի պատմության թանգարանի գիտական, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի փորձագիտական խորհուրդ և այլն։
Հեղինակ է շուրջ 70 գիտամեթոդական հրապարակումների և մեկ մենագրության։