Խաչատրյան Հեղինե Վարդգեսի
Սկզբնական կրթության ֆակուլտետ/ Մանկավարժության ամբիոն
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հեղինե Խաչատրյանը ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարն է։
Նա կրթության ոլորտի հմուտ մասնագետ է, ունի նախադպրոցական մանկավարժության և մանկան հոգեբանության դասավանդման երկարամյա փորձ:
Ներկայումս Հեղինե Խաչատրյանը մանկավարժության համահամալսարանական ամբիոնի դոնցենտ է, դասավանդում է «Քննադատական մտածողություն» դասընթացը, միաժամանակ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող է:
Հեղինե Խաչատրյանը միջազգային և հայրենական մի շարք կրթական ծրագրերի վերապատաստողների վերապատրաստող է, «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» միջազգային ծրագրի վկայագրող:
2-4-րդ դասարանների մայրենիի դասագրքերի և նրանց մեթոդական ձեռնարկների համահեղինակ է, 2-4-րդ դասարանների շախմատի դասագրքերի և նրանց մեթոդական ձեռնարկների գրախոս և խորհրդատու։
20 գիտական հոդվածների (այդ թվում` գիտաչափական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրված), շուրջ 30 դպրոցական, 4 բուհական գիտամեթոդական ձեռնարկների հեղինակ և համահեղինակ է։