Կայքը փորձարկման փուլում է։

Միքայելյան Տիգրան Բորիսի

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան,Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օտար լեզուների ֆակուլտետ/Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն

 

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Միքայելյանը ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետի դեկանն է։


Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է լեզվաբանության, հանրալեզվաբանության, լեզվաբանական տիպաբանության, օտար լեզվի դասավանդման և կրթության փիլիսոփայության ոլորտները։


2024 թվականից ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։


Տիգրան Միքայելյանը մասնագիտական վերապատրաստումներ, դասախոսություններ, աշխատանքային այցեր և գիտական գործունեություն է իրականացրել ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Շվեյցարիայի մի շարք համալսարաններում։



Շուրջ 20 գիտական հոդվածի հեղինակ և բուհական 1 դասագրքի համահեղինակ է։