Հակոբյան Արա Հրավարդի
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը 2017 թվականից ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է։ 2024 թվականից ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է։
Նա գեղանկարիչ է և արվեստաբան։
Արա Հակոբյանը 2001 թվականին վերապատրաստվել է Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայում։ 1999 թվականից Հայաստանի նկարիչների միության, իսկ 2021 թվականից՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ է։
Ոլորտի ճանաչված մասնագետ է։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում և այլ երկրներում։ Միջազգային և հանրապետական խմբակային ցուցահանդեսների մասնակից է։
ՀՀ Նկարիչների միության 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» մրցանակի։
2019 թվականին «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի։
Բազմաթիվ հոդվածների, մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, պատկերագրքերի հեղինակ է։ Հանրակրթական դպրոցի «Կերպարվեստ» և «Արվեստ» դասագրքերի համահեղինակ է։