ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աբովյանականները մասնակցեցին «Ռուսական մշակույթի լաբորատորիա» ծրագրին
28.08.2025
Աբովյանականները մասնակցեցին «Ռուսական մշակույթի լաբորատորիա» ծրագրին

Օգոստոսի 16-23-ը Մանկավարժական համալսարանի 5 ուսանող մասնակցեց «Ռուսական մշակույթի լաբորատորիա» խորագրով ամառային դպրոց ծրագրին։ Այն նախաձեռնել էր բուհի գործընկեր Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանը։

Ծրագրի շրջանակում օտարերկրյա հյուրերը ներկա գտնվեցին Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ամբիոնի առաջատար պրոֆեսորներից մեկի՝ Իրինա Սինովայի դասախոսություններին՝ Սանկտ Պետերբուրգի պատմության և ճարտարապետության, ռուսական գրականության վերաբերյալ, որն ուղեկցվեց լուսանկարներով, տեսասահիկներով, ինչպես նաև դեկորատիվ և կիրառական արվեստի առարկաներով:

Դասախոսությունների կարևոր լրացում եղավ Մ.Ֆ. Դոստոևսկու տուն-թանգարան, Էրմիտաժ, Սուրբ Իսահակի տաճար, Պետերգոֆի պալատ այցելություննները, ինչպես նաև տեսարժան վայրեր շրջագայությունն ու նավարկությունը քաղաքի գետերով և ջրանցքներով:

Ինչպես նկատեցին ծրագրի մասնակիցները՝ նույնիսկ Սանկտ Պետերբուրգի եղանակը՝ օրվա ընթացքում փոփոխվող արևով, անձրևով և քամով, չխոչընդոտեց զբոսանքն ու ռուս ընկերների հետ շփմանը։
Կրթական ծրագիրն ամփոփվեց քվեսթով։ Ավարտին «Ռուսական մշակույթի լաբորատորիա» խորագրով ամառային դպրոցի մասնակիցները ստացան վկայականներ։

Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտական համալսարանի Միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Դմիտրի Վասիլենկոն շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և հույս հայտնեց, որ ծրագիրը կնպաստի կրթական երկու հաստատությունների համագործակցության ամրապնդմանն ու շարունակականությանը։