ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Առցանց համաժողով՝ ERASMUS+ eCAMPUS նախագծի շրջանակում
03.09.2025
Առցանց համաժողով՝ ERASMUS+ eCAMPUS նախագծի շրջանակում

Օրերս կայացավ Erasmus+ eCAMPUS «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը։ Այն նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփման և դասավանդման, ուսումնառության և գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։ Համաժողովի քննարկման հիմնական թեման հայաստանյան բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ներդրման և իրագործման քաղաքականության փաստաթուղթն էր։

Առցանց համաժողովին մասնակցում էին հայաստանյան և եվրոպական բուհերի, այլ հաստատությունների շուրջ 90 ներկայացուցիչ, այդ թվում՝ ՀՊՄՀ-ից։

ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը ողջույնի խոսքում ներկայացրեց eCAMPUS նախագծի հիմնական նպատակները,  առաջիկայում նախատեսվող գործողություններն ու հատկապես կարևորեց ՀՀ բուհերի համար «Թվային կարողությունների շրջանակի» ստեղծման աշխատանքները։

Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրին նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝ Ջիովանի Ադորնին (Ջենովայի համալսարան), Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Խուակին Լաբրան (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ)։ Նրանք խոսեցին իրենց երկրներում թվային կարողությունների շրջանակների, դրանց մշակման և գործարկման առանձնահատկությունների մասին։

Համաժողովի երկրորդ հատվածում ելույթ ունեցան  նախագծի հայաստանյան բուհերի ներկայացուցիչները, այդ թվում ՝ ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Ելույթներին հաջորդեց ՀՀ 8 բուհում իրականացված հարցումների արդյունքները, շեշտադրվեցին  հիմնական խնդիրներն ու կարիքները։

Մասնակիցները կարևորեցին հայաստանյան բուհերի դասավանդողների թվային կարողությունների զարգացումն ու համապատասխան շրջանակի ներդրումը։